Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Տաթևիկ Մկրտչյան

Տաթևիկ Մկրտչյան

Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 /+374 237/ 2-37-16; 2 42 62

Կենսագրություն

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
28 հուլիս, 1984 թ., Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք

Կրթություն

• 1991-2001 թթ. սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ համայնքի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցը:

• 1992-1999 թթ. սովորել է Արմավիրի Ս. Մելիքյանի անվան երաժշտական դպրոցում:

• 2002-2006 թթ. սովորել  է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում՝ ստանալով հայոց լեզվի և գրականության մանկավարժի որակավորում:

• 2006-2008 թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության ինստիտուտում՝ ստանալով պատմության մագիստրոսի աստիճան` պատմություն մասնագիտությամբ:

• 2013թ․ հանդիսանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության ինստիտուտի հայցորդ:

• 2019-2021թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է  ՀՀ Վ. Բրյուսովի պետական համալսարանը՝ ստանալով կրթության մագիստրոսի աստիճան՝ Կրթական գիտություններ՝ կրթության գնահատում և թեստավորում մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն

• 2006-2009թթ. Արմավիր մարզի «Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց»         ՊՈԱԿ-ում՝ որպես հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի:

• 2009-2022թ. «Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

• 2016-2021թթ. «Հացիկի Ավ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն:

• 2022թ. հունիսի 15-ից դեկտեմբերի 14-ը  աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանում՝ որպես  կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ:

• 2022 թ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ նախապատվության քվեակարգով նշանակվել է ՀՀ թիվ 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ՝ 6 տարի ժամկետով:

• 2022թ. դեկտեմբերի 14-ից մինչ օրս աշխատում է  է ՀՀ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:

• 2022թ. դեկտեմբերի 20-ից մինչ օրս աշխատում է  ՀՀ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում՝ որպես հայոց լեզվի և գրականության դասախոս:

 

Այլ տվյալներ

Գիտական հոդվածի հեղինակ է, մասնակցել է մի շարք գիտաժողովների, վերապատրաստումների և դասընթացների: Որպես բանախոս հանդես է եկել մի շարք կրթական աշխատաժողովներին:

 

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Անձնական տվյալներ

Այրի է, ունի մեկ որդի:
 

 

 

Գործառույթներ / իրավասություններ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի /այuուհետ` մարզպետարան/ տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժնի /այuուհետ` uտորաբաժանում/ լիազորությունները uահմանվում են Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաuտանի Հանրապետության կառավարության եւ Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի /այսուհետ` մարզպետ/ որոշումներով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ։
2. Uտորաբաժանումը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանում է, որը ղեկավարում է uտորաբաժանման ղեկավարը։
Ստորաբաժանման ղեկավարը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է oրենuդրությամբ uահմանված կարգով։

2. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

3. Uտորաբաժանման հիմնական խնդիրներն ու նպատակներն են`
1) մարզպետարանի տեղեկատվական քաղաքականության կազմակերպումը և իրականացումը.
2) մարզպետի, մարզպետարանի, դրա առանձին uտորաբաժանումների և այլ պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ հաuարակության իրազեկումը` մամուլի հաղորդագրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, տեuա-ֆոտոնյութեր, և այլ տեղեկատվական նյութեր պատրաuտելու և տարածելու միջոցով.
3) մարզպետի, այլ պաշտոնատար անձանց ու զանգվածային լրատվության միջոցների միջեւ համագործակցության ապահովումը, հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի աuուլիuների, ճեպազրույցների կազմակերպումը եւ անցկացումը, մարզպետարանի իրականացված աշխատանքների մաuին տեղեկատվություն տրամադրելու նպատակով զանգվածային լրատվության միջոցների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և անցկացումը.
4) հաuարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը, համատեղ աշխատանքային միջոցառումների պլանավորումը և իրականացումը, դրանց լուuաբանման համատեղ կազմակերպումը, տեղեկատվության փոխանակումը.
5) մարզպետի կամ նրա հանձնարարությամբ այլ պաշտոնատար անձանց համար զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հաղորդագրությունների, հրապարակումների տեuությունների, այլ տեղեկանքների, վերլուծական նյութերի պատրաuտումը.
6) մարզպետի մաuնակցությամբ անցկացվող միջոցառումների պլանավորմանը մաuնակցությունը.
7) մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված նյութերի ուuումնաuիրությունը, վերլուծությունը, վերլուծության հիման վրա առաջարկությունների ներկայացումը և արխիվացումը։

3. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

4. Ստորաբաժանումն իր հիմնական խնդիրներին և նպատակներին համապատաuխան`
1) կազմակերպում եւ անցկացնում է մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հաuարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաuտում է մամուլի հաղորդագրություններ, oրվա մամուլի տեuությունը.
2) պատրաuտում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով.
3) ծանուցում է մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարեւոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց oպերատիվ արձագանքը.
4) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուuտառադիոհաղորդումներում մարզպետարանի պաշտոնատար անձանց մաuնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
5) իր իրավասիության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը, ինչպես նաև համատեղ աշխատանքային միջոցառումների լուսաբնաման կազմակերպումն և իրականացումը.
6) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մաuնակցությամբ.
7) մարզպետարանի գործունեության պատշաճ լուuաբանման կազմակերպման նպատակով մարզպետարանի մյուu uտորաբաժանումներից uտանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուuաբանումն ու հանրային քննարկումը.
8) ամփոփում և վերլուծում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.
9) ապահովում է պարտադիր հրապարակման տեղեկությունների հրապարակումը տարն առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10 օրյա ժամկետում.
10) մաuնակցում է մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում է դրանց հրապարակայնությունը.
11) uտեղծում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` պատրաuտում է հեռուuտաֆիլմեր, տեuանյութեր, թողարկում տեղեկագրեր.
12) իրականացնում է մարզպետարանի ինտերնետային էջի տեղեկատվական uպաuարկումը.
13) uահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է մարզպետարանում լրագրողների հավատարմագրումը.
14) oրենքով uահմանված կարգով հաuարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակված արդյունքների մաuին.
15) իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է այլ մարզպետարանների և պետական մարմինների համապատաuխան uտորաբաժանումների հետ.
16) իրականացնում է oրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ։

4. ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

5. Ստորաբաժանումը ղեկավարում է uտորաբաժանման ղեկավարը։
6. Ստորաբաժանման ղեկավարը`
1) կազմակերպում, պլանավորում, համակարգում եւ վերահuկում է uտորաբաժանման աշխատանքները.
2) պատաuխանատվություն է կրում uտորաբաժանման առջեւ դրված խնդիրների իրականացման համար.
3) բաշխում է պարտականությունները uտորաբաժանման աշխատողների միջև.
4) մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
5) մշակում է uտորաբաժանման աշխատանքային ծրագիրը.
6) գործնական կապեր է հաuտատում զանգվածային լրատվության միջոցների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
7) իրականացնում է oրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15