Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը արժանացել է Կառավարության հավանությանը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը արժանացել է Կառավարության հավանությանը 16.05.2024

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով` Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ 1) բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, 2) անհատական բնակելի տան...

Համայնքային այցերի շրջանակում Դավիթ Խուդաթյանն այցելել է Ֆերիկ համայնք

Համայնքային այցերի շրջանակում Դավիթ Խուդաթյանն այցելել է Ֆերիկ համայնք 15.05.2024

Համայնքային այցերի շրջանակում մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Ֆերիկ համայնք։ Մարզպետի առաջին կանգառը եղել է Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոցում, որտեղ ծանոթացել է ուսումնական հաստատության պայմաններին, 2022-2024 թվականներին իրականացված շինարարական աշխատանքներին, սանհանգույցի, ճաշարանի, շքամուտքի և ջեռուցման համակարգի վերակառուցման աշխատանքներին: Համայնքի ղեկավար Ռուստամ Հասանյանի ուղեկցությամբ Դավիթ...

Մարզպետն ընդունել է սպորտային մարմնամարզության երիտասարդների Եվրոպայի առաջնության «Նժույգ թափեր» մարզաձևում չեմպիոնի կոչումը նվաճած Համլետ Մանուկյանին

Մարզպետն ընդունել է սպորտային մարմնամարզության երիտասարդների Եվրոպայի առաջնության «Նժույգ թափեր» մարզաձևում չեմպիոնի կոչումը նվաճած Համլետ Մանուկյանին 15.05.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է 2024 թվականի ապրիլ ամսին Իտալիայի Ռիմինի քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության երիտասարդների Եվրոպայի առաջնության «Նժույգ թափեր» մարզաձևում չեմպիոնի կոչումը նվաճած Համլետ Մանուկյանին: Մարզպետն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ շնորհակալություն է հայտնել մարզիկին սպորտային մեծ հաջողություններ գրանցելու և միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու համար, մարզի անունից հաջողություն...

Մարզպետը ներկա է գտնվել Գայ բնակավայրի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված սպորտդահլիճի բացման արարողությանը

Մարզպետը ներկա է գտնվել Գայ բնակավայրի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված սպորտդահլիճի բացման արարողությանը 14.05.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ ներկա է գտնվել Գայ բնակավայրի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված սպորտդահլիճի բացման արարողությանը: Սպորտդահլիճի և ապաստարանի շինարարական աշխատանքներն իրականացվել են դպրոցի տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին` 29.85 միլիոն դրամ արժեքով: Մարզպետն իր ելույթում շնորհակալություն է հայտնել դպրոցի անձնակազմին լավ աշխատանքի համար, շնորհավորել Գայ գյուղի...

Մարզպետն այցելեց Արաքս և Ակնաշեն բնակավայրեր

Մարզպետն այցելեց Արաքս և Ակնաշեն բնակավայրեր 14.05.2024

Համայնքային հերթական այցի շրջանակում այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի ​աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ այցելեց Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայր` հետևելու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին։ Շինաշխատանքների մեկնարկը տրվել է 2024 թվականին: Ծրագրի արժեքը կազմում է 214.8 միլիոն դրամ։ Շինարարական...

 Դավիթ Խուդաթյանն  անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 13.05.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։ Անդրադարձ կատարվեց մարզի որոշ բնակավայրերում երեկ տեղի ունեցած կարկտահարությանը, մարզի տարածքում իրականացվող շինաշխատաքների ընթացքին, աշխատանքային այլ հարցերի: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53