Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Տոներ ԵՎ հիշատակման օրեր

<<ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՏՈՆԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԸ

 

ՏՈՆԵՐ

Ամանոր և Ծննդյան տոներ - նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) և հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ և հայտնություն):

Բանակի օր - նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Մայրենի լեզվի օր - նշվում է փետրվարի 21-ին:

Կանանց տոն - նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

Մայրության և գեղեցկության տոն - նշվում է ապրիլի 7-ին:

Աշխատանքի օր - նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

Երկրապահի օր - նշվում է մայիսի 8-ին:

Հաղթանակի և խաղաղության տոն - նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

Հանրապետության տոն - նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

Երեխաների իրավունքների պաշտպանության օր - նշվում է հունիսի 1-ին:

Սահմանադրության օր - նշվում է հուլիսի 5-ին, ոչ աշխատանքային օր:

Գիտելիքի և դպրության օր - նշվում է սեպտեմբերի 1-ին:

Անկախության տոն - նշվում է սեպտեմբերի 21-ին, ոչ աշխատանքային օր:

Թարգմանչաց տոն - նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

Սուրբ Վարդանանց տոն` բարի գործի և ազգային տուրքի օր - նշվում է Սուրբ զատկից 8 շաբաթ առաջ` հինգշաբթի օրը:

Սուրբ Էջմիածնի տոն - նշվում է Սուրբ զատկից 64 օր հետո` կիրակի օրը:


ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր - նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային oր:

Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր - նշվում է փետրվարի 28-ին:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օր - նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:

Երկրաշարժի զոհերի հիշատակի օր - նշվում է դեկտեմբերի 7-ին:

Ըստ <<Տոների և հիշատակի օրերի մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ` մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր: ՀՀ կառավարության որոշումներով` Հայաստանի Հանրապետությունում նշվում են նաև հետևյալ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրերը....

Բռնադատվածների հիշատակի օր - նշվում է հունիսի 14-ին:

1999թ. հոկտեմբերի 27-ի նահատակների հիշատակի օր - նշվում է հոկտեմբերի 27-ին:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր - նշվում է հունիսի 29-ին:

Մարդու իրավունքների միջազգային օր - նշվում է դեկտեմբերի 10-ին:

Օդերևութաբանի օր - նշվում է մարտի 23-ին:

Երկրաբանի օր - նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը:

Ընտանիքի օր - նշվում է մայիսի 15-ին:

Բնապահպանի օր - նշվում է հունիսի 5-ին:

Հողաշինարարի և գեոդեզիստի օր - նշվում է հունիսի 30-ին:

Հանքագործի և մետալուրգի օր - նշվում է հուլիսի երրորդ կիրակի օրը:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր - նշվում է դեկտեմբերի 20-ին:

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր - նշվում է հոկտեմբերի 12-ին:

Աստղագիտության օր - նշվում է սեպտեմբերի 18-ին:

Քաղաքացիական ավիացիայի օր - նշվում է սեպտեմբերի 30-ին:

Դոնորի օր - նշվում է հունվարի 8-ին:

Ուսուցչի տոն - նշվում է հոկտեմբերի 5-ին:

Ոստիկանության օր - նշվում է ապրիլի 16-ին:

Սահմանապահի օր - նշվում է ապրիլի 26-ին:

Բուժաշխատողի օր - նշվում է հունիսի 21-ին:

Դատախազության աշխատողի օր - նշվում է հուլիսի 1-ին:

Գրադարանավարի օր - նշվում է հոկտեմբերի 7-ին:

Հայ մամուլի օր - նշվում է հոկտեմբերի 16-ին:

Տեղական ինքնակառավարման օր - նշվում է նոյեմբերի 10-ին:

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքը կառավարությանը հնարավորություն է տալիս, տոների ու հիշատակի օրերի հետ կապված, տեղափոխել աշխատանքային օրերը:

Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն` ազգային փոքրամասնություններին պատկանող ՀՀ քաղաքացիները կարող են նշել իրենց ազգային տոները և հիշատակի օրերը, եթե դրանք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42