Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում: Համայնքը 2023 թվականին 5 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ է ներկայացրել ՀՀ կառավարության հաստատմանը՝ Մեծամոր քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի 8 շենքերի վերելակների փոխարինում, 18 բնակավայրերի խմելու ջրամատակարարման ցանցերի...

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող Հայաստանի թիմն ապահովեց ևս մեկ մեդալ։ Կանանց 63 կգ քաշային կարգում արմավիրցի Սոնա Հարությունյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակին և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։ Շնորհավորում ենք Սոնա Հարությունյանին և մաղթում հետագա էլ ավելի մեծ ձեռքբերումներ:

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը 01.12.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզի համայնքների ղեկավարներն ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը՝ ներկայացնելով 2023 թվականի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը: Մարզպետը հետևել է Արմավիր-Սյունիք և Արմավիր-Շիրակ խաղերին: Մրցաշարին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետները, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ նախագահի...

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գկխավորությամբ այցելել է ՀՀ Արմավիրի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: ՀԲ պատվիրակությունը աշխատանքային այցով եղան Վաղարշապատի Զ....

ՀՀ կառավարությունը 903 մլն 456,5 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 30.11.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի հերթական նիստում որոշում է կայացվել 903 մլն 456,5 հազար դրամ հատկացնել Արմավիրի մարզի 13 սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում` ըստ ուղղությունների 1) Արմավիր համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 195 մլն 951,3 հազար դրամ 2) Մեծամոր համայնքի ք.Մեծամորի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, Տարոնիկ և Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման...