Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմն Արմավիրի մարզը կներկայացնի ֆուտզալի հանրապետական մրցումներում

Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմն Արմավիրի մարզը կներկայացնի ֆուտզալի հանրապետական մրցումներում 12.10.2026

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7–12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում հոկտեմբերի 12-ին տեղի են ունեցել Արմավիրի մարզի դպրոցականների ֆուտզալի մարզային մրցումները։ Մրցումների արդյունքում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի, իսկ  երրորդ տեղը՝ Հայթաղի Հրայր Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։...

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Արմավիրի մարզային փուլը

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Արմավիրի մարզային փուլը 10.10.2026

Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Արմավիրի մարզային փուլը, որին մասնակցել են Արմավիրի մարզի 30 դպրոցների շուրջ 100 աշակերտներ։ Մրցումներն անցկացվել են երկու տարիքային խմբերում՝ 4-7-րդ և 8-12-րդ դասարանների աշակերտների միջև՝ հնարավորություն ընձեռելով պատանի մարզիկներին ցուցադրելու իրենց լողային հմտությունները, մարզական պատրաստվածությունն ու մրցակցային ոգին։ Մրցաշարի հիմնական նպատակն է դպրոցականների շրջանում...

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 157 մլն 339 հազար ՀՀ դրամ

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 157 մլն 339 հազար ՀՀ դրամ 08.10.2026

Այսօր Կառավարության նիստի ընթացքում 157 մլն 339 հազար ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ Արմավիրի մարզի 4 համայնքի 2023-2025թթ. հավանության արժանացած սուբվենցիոն 8 ծրագերի, 8 ենթածրագերի կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով: Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․ Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում ՝ 56,488.4 հազար դրամ (մնացորդային գումար), Վաղարշապատ համայնքի...

Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը հաղթող է ճանաչվել  նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլում 05.10.2026

Արմավիրի մարզում ավարտվել են 2026 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլերը, որոնցում հաղթող է ճանաչվել Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոցի, իսկ երրորդը՝ Արգավանդի միջնակարգ դպրոցի թիմը: Մրցույթներն անցկացվել են 3 փուլով՝ ներդպրոցական, համայնքային և մարզային։ Ռազմամարզական խաղերին մասնակցել են հանրակրթական դպրոցների...

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2026

Սիրելի՜ ուսուցիչներ, մանկավարժներ, կրթության ոլորտի հարգելի՛ նվիրյալներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Մեր հասարակության մեջ ուսուցչի առաքելությունն սկզբից ևեթ ունեցել է բացառիկ նշանակություն: Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը մշտապես կրթությունը համարել է ազգային ինքնությունը պահպանելու և զարգացնելու ամենահուսալի հենասյունը։ Չկա ավելի պատվաբեր, բայց և միաժամանակ ավելի պատասխանատու գործ, քան աշակերտ կրթելու, մտածող անհատ ու մեր երկրի արժանապատիվ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ 04.10.2026

Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է որպես Ազգային փոքրամասնությունների օր, որը  ևս մեկ առիթ է, արժևորելու մեր հասարակության բազմազանությունը, ազգային ինքնության պահպանման կարևորությունը և տարբեր մշակույթների խաղաղ համակեցությունը։ Այս օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ Արմավիրի մարզում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Մեր մարզի ուժը ոչ միայն նրա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-16 16:05:31