Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ կառավարության 01․02․2024 թվականին կայացած նիստի որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 262,303.6 հազար դրամ՝ 2022 և 2023թթ․ հավանության արժանացած հետևյալ ծրագրերի համար․ 1․ 2022թ․ սուբվենցիա - Արաքս համայնքի Գայ գյուղի ջրահեռացման համակարգի մի մասի և ջրամատակարարման ցանցի, Ջրառատ գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցում ծրագրի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարման ցանցի կառուցում ենթածրագիր - 574.0 հազ․դրամ /մնացորդային գումար/ 2․ 2022թ․ սուբվենցիա- Արմավիր համայնքի...
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային օրվա վերջում այցելեց Խոյ համայնքի Գեղակերտ և Ծիածան գյուղերի միջնակարգ դպրոցներ: Մարզպետը Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջեցին Գեղակերտի վթարային դպրոցում, ծանոթացան առկա խնդիրներին: ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում Գեղակերտի միջնակարգ դպրոցն ընդգրկված է: Պատվիրատուն հանդիսանում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեն:...
Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Բաղրամյան համայնքի Արգինա գյուղի միջնակարգ դպրոց: Մարզպետը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, Արմավիրի մարզի փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանի և ոլորտային պատասխանատուների հետ շրջեցին դպրոցում, դիտարկեցին նորակառույց մոդուլային դպրոցի հնարավորությունները, քաղպաշտպանության ենթակառուցվածքները, հակահրդեհային վիճակը, դպրոցում առկա շինարարական թերությունները, քննարկեցին առաջիկա անելիքները՝ կարևորելով...
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը աշխատանքային օրվա ընթացքում այցելեց Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայր, որտեղ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է դպրոց՝ ընդհանուր 2,247 միլիարդ դրամ արժեքով, նախատեսված 451 աշակերտի համար: Շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել էր 2023 թվականի դեկտեմբերին, այսօր իրականացվում էր հիմքերի բետոնալցման աշխատանքները: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի...
Ի՚՞նչ անել. եթե տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով 30.01.2024
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե օգտվում եք առևտրի կետերից և ծառայություններ մատուցող կազմակերպություններից ու ցանկանում եք անկանխիկ եղանակով գործարք կատարել, ապա տնտեսվարողները պարտավոր են վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով ստանալ անհրաժեշտ գումարը (բացառություն են միայն կրպակները)։ Այն դեպքում, երբ տնտեսվարողը հրաժարվում է վճարումն ընդունել անկանխիկ եղանակով կամ դրա համար չի ապահովում անհրաժեշտ հնարավորություն, վերջինից գանձվում է տուգանք՝ 300 հազար դրամի չափով: Նշված...
Ուշադրություն 30.01.2024
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 29-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ–վաճառք։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/72499.pdf