Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի է ունեցել Արմավիրի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 04.08.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանի մոտ այսօր տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը` մասնակցությամբ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի, Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի պետի: Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է Արմավիրի մարզի 2020 թվականի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի` «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղում հաղթող ճանաչաված թիմի անդամներ Նարեկ Բարիլուսյանին, Վահան Սարգսյանին և մարզիչ Լուսինե Աղազարյանին` տնօրեն Արուսյակ Մուրադյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` մարզպետը բարձր է գնահատել ինտելեկտուալ խաղում աշակերտների ունեցած հաղթանակն` այդ համատեքստում ընդգծելով կրթօջախի տնօրինության,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, հայ-եզդիական բարեկամության անկյունաքար, լուսահոգի Միրզա Սլոյանի ազգականների և եզդի համայնքի ներկայացուցիչների հետ Ակնալճի եզդիական սրբատեղիում այսօր մասնակցել է Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը: Մարզպետը ծաղիկներ է խոնարհել և ծաղկեպսակ դրել Իրաքում ԴԱԻՇԻ-ի հրոսակների կողմից իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին` լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ), ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրերի և Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի հետ համատեղ իրականացված համայնքի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի բացման առցանց միջոցառմանը: Ողջունելով ԱՄՆ ՄԶԳ...

Մեկնարկել են Արագած համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները 29.07.2020
Արագած համայնքում մեկնարկել են 1961 թվականին Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները: Տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 322 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 21% է` 1 մլն 322 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 79%` 5 մլն դրամ: Ծրագրի շրջանակում նախատեսված աշխատանքների ավարտից հետո համայնքապետարանի միջոցներով և համայնքի բնակիչների մասնակի աջակցությամբ մշակույթի տանը...

Շուրջ 30 տարի տևած դադարից հետո Արևիկ համայնքը մինչև տարեվերջ մանկապարտեզ կունենա 28.07.2020
Արևիկ համայնքում շարունակվում են 140 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` 26,257.6 հազ. դրամի շրջանակում: «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է 1970-ականների սկզբին շահագործման հանձնված և 1993 թվականին գործունեությունը դադարեցրած մանկապարտեզի տարածքում: Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու...