Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ

Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ 11.01.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 11 հունվարի 2024, 42-Ա որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»: Հիմք՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/41983/  

Ուշադրություն

Ուշադրություն 11.01.2024

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում 2024 թվականի փետրվարի 13-ին և 15-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց վաճառք–աճուրդներ և վարձակալության տրամադրում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/72012.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/72013.pdf

Արմավիր ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար

Արմավիր ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար 08.01.2024

Արմավիրի մարզի համար վաղուց երազանք դարձած Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը պատրաստ է իր դռները բացել մարզի շահառուների համար: Նորակառույց և լիարժեք հագեցած ինֆեկցիոն բաժանմունքը էականորեն կփոխի մարզի բժշկական ծառայությունների մատուցման որակը: Արմավիր ԲԿ-ի տնօրեն Հարություն Հովհաննիսյանը ներկայացրեց կատարված աշխատանքները, արդյունքները և առաջիկա անելիքները: Նշենք, որ մարզում տարիներ շարունակ ինֆեկցիոն բաժանմունքի շենքային պայմանների բացակայության պատճառով՝ ինֆեկցիոն...

Մեկնարկել է 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչը

Մեկնարկել է 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչը 08.01.2024

Սարդարապատի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել 2024 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Ավանդույթի համաձայն պետական այրերի և հոգևոր առաջնորդի ուղեկցությամբ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Բարի և խաղաղ ծառայություն նորակոչիկներին։  

2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով

2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով 06.01.2024

2023 թվականն աննախադեպ էր Արմավիրի մարզի պատմության մեջ բյուջետային եկամուտների հավաքագրման և կատարման ցուցանիշների առումով։ Մասնավորապես՝ 2023 թվականի համար ՀՀ Արմավիրի մարզում ընդամենը եկամուտների հավաքագրումը պլանավորվել է 14 մլրդ 196 մլն 933.4 հազար ՀՀ դրամ՝ 2022 թվականին պլանավորված 11 մլրդ 711 մլն 228,2 հազար դրամի համեմատ։ Այսինքն՝ 2023 թվականին ավել է պլանավորվել 2 մլրդ 485 մլն 705,2 հազար ՀՀ դրամ , 2023 թվականի տարեկան կատարողականը կազմել է 14 մլրդ 656 մլն 745.1 հազար...

2023 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 104 երեխա

2023 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 104 երեխա 05.01.2024

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի դեկտեմբեր ամսին ծնվել է 104 երեխա։ 59 տղա է լույս աշխարհ եկել, 45՝ աղջիկ։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28