Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը 12.02.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը: Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի անունը կրող ինժեներական...

Մարզպետը ներկա է գտնվել դպրոցականների Մ10 և Մ12 խմբերի մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին 08.02.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, Հայաստանի Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստների, ՀՖՖ և ոլորտային այլ ներկայացուցիչների հետ Արմավիրի քաղաքային մարզադաշտում այսօր ներկա է գտնվել դպրոցականների Մ10 և Մ12 խմբերի մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին։ Մեկ շաբաթ տևած մրցաշարին մասնակցում էին Արմավիր քաղաքի և հարակից վարչական միավորների շուրջ 220 պատանիներ։ 3100 հանդիսականի համար նախատեսված Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջիկայում իր...

Մարզպետն այցելել է Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոններ 02.02.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոններ: Տնօրենների և մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին: Մեծամորի բժշկական կենտրոնում Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացվել են վերջին տարիներին իրականացված հիմնական ծրագրերը, որոնք ուղղված են եղել...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավարի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, հայաստանյան և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մարզպետարանում այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախի Հանրապետությունից տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ: Ներկայացնելով մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների ընդհանուր...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը Բանակի օրվա առթիվ 28.01.2022
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, Այսօր նշում ենք Հայոց բանակի օրը: Բանակ, որը ծնվեց հայ ժողովրդի համար բարդ ու ծանր ժամանակաշրջանում, հավաքական կամքի ու ոգու արդյունքում՝ դառնալով մեր նորանկախ հայկական պետականության առանցքը: Բանակն իր ստեղծման օրվանից միշտ զգացել է համայն հայության անվերապահ սերն ու հարգանքը, որը պայմանավորված չի եղել միայն կերտած հաղթանակներով, ձեռքբերումներով ու լեգենդ դարձած անհատներով, այլև, ինչ խոսք, ցավալի կորուստներով: Հավատալով մեր...

Պարգևատրումներ Բանակի օրվա առթիվ 28.01.2022
Հայկական բանակի օրվա և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի կողմից պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել Արմավիրի մարզում տեղակայված զորամասերի զինծառայողներ, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ և Արցախյան 2-րդ պատերազմին մասնակցություն ունեցած աշխատակիցներ: ➖➖➖➖➖ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակի, բարեխիղճ ծառայության և օրինակելի կարգապահության համար Էդվարդ...