Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրցի  Սոնա Հարությունյանը բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր

Արմավիրցի Սոնա Հարությունյանը բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր 01.12.2023

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող Հայաստանի թիմն ապահովեց ևս մեկ մեդալ։ Կանանց 63 կգ քաշային կարգում արմավիրցի Սոնա Հարությունյանը քառորդ եզրափակչում 5:0 հաշվով պարտության է մատնել Բելառուսի ներկայացուցիչ Վալերիա Ստրիժակին և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։ Շնորհավորում ենք Սոնա Հարությունյանին և մաղթում հետագա էլ ավելի մեծ ձեռքբերումներ:  

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը 01.12.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզի համայնքների ղեկավարներն ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը՝ ներկայացնելով 2023 թվականի...

ՀՀ Արմավիրի   մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի  դպրոցական  գավաթ» մրցաշարին

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարին 30.11.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ներկա է եղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 2023թ. «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի Մ10, Մ12 և Մ14 տարեկանների եզրափակիչներին և պարգևատրման արարողությանը: Մարզպետը հետևել է Արմավիր-Սյունիք և Արմավիր-Շիրակ խաղերին: Մրցաշարին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետները, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ նախագահի...

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզում

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների հետ այցեր է իրականացրել ՀՀ Արմավիրի մարզում 30.11.2023

Համաշխարհային բանկի թիմը Կրթական ծրագրերի կենտրոնի աշխատակիցների ուղեկցությամբ և Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանի գկխավորությամբ այցելել է ՀՀ Արմավիրի կրթական հաստատություններ: Այցերի համատեքստում ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացված և ընթացիկ աշխատանքների դիտարկումն էր: ՀԲ պատվիրակությունը աշխատանքային այցով եղան Վաղարշապատի Զ....

ՀՀ կառավարությունը 903 մլն 456,5 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 903 մլն 456,5 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 30.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի հերթական նիստում որոշում է կայացվել 903 մլն 456,5 հազար դրամ  հատկացնել Արմավիրի մարզի 13 սուբվենցիոն ծրագրերի համար։ Այդ թվում` ըստ ուղղությունների 1) Արմավիր համայնքի Արաքս գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է 195 մլն 951,3 հազար դրամ 2) Մեծամոր համայնքի ք.Մեծամորի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզների հիմնանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, Տարոնիկ և Տանձուտ բնակավայրերի մանկապարտեզների հիմնանորոգման...

Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ

Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքը իրացնելու համար հաստատել է առանձին ընթացակարգ 30.11.2023

Կառավարությունն օրենքով հստակեցնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը։ Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվեն փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ տրամադրելու համար կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Սահմանվել է, որ Կառավարության համապատասխան որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, ում կենսաթոշակի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28