Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արագածում հիմնանորոգվում է 1961 թվականին կառուցված մշակույթի տունը

Արագածում հիմնանորոգվում է 1961 թվականին կառուցված մշակույթի տունը 26.08.2021

Արագած համայնքում սուբվենցիոն ծրագրով սկսվել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1961 թվականին կառուցված մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Շինաշխատանքներն իրականացնում է «Մեծ Հիմք-1» ՍՊԸ-ն։ Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է պատերի, հատակի հարթեցում, առաստաղի և պատերի ներկում, թեքահարթակի կառուցում: Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու...

Տեղի է ունեցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի է ունեցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 25.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում օգոստոսի 24 անցկացրել է Արմավիրի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների 2021-2022 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, կրթական և առողջապահական գերատեսչությունների տարբեր ստորաբաժանումների...

Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը

Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը 25.08.2021

Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում սկսվել են 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները՝ վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը: Բաղրամյան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1970-ական թվականներին՝ պողպատյա և թուջե խողովակներով: Երկար տարիների շահագործումից խողովակները, հողի մեջ գտնվելով, քայքայվել են, ինչի հետևանքով համայնքում եղել է մեծ քանակի ջրի կորուստ, բացի այդ՝ վատ որակ, որն էլ ժամանակ առ...

Խորոնքում Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

Խորոնքում Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 25.08.2021

Խորոնք համայնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Ծրագրի շրջանակում վերանորոգվել է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված, որը վերջին անգամ ասֆալտապատվել է 1970-ական թվականին: Հիշեցնենք, Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման մյուս երկու սուբվենցիոն ծրագրի...

2021 թվականի համար հաստատված Էջմիածին քաղաքի 3 սուբվենցիոն ծրագրերից 2-ով նախատեսված աշխատանքները մեկնարկել են

2021 թվականի համար հաստատված Էջմիածին քաղաքի 3 սուբվենցիոն ծրագրերից 2-ով նախատեսված աշխատանքները մեկնարկել են 24.08.2021

2021 թվականի համար հաստատված Էջմիածին քաղաքի 3 սուբվենցիոն ծրագրերից 2-ով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. հիմնանորոգվում են Բաղրամյան փողոցի մայթերը և Սբ. Մովսես Խորենացի, Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկը Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվեն կենտրոնը շրջանցիկ ճանապարհի հետ կապող Բաղրամյան փողոցի մայթերը՝ 4959 քմ, Սբ. Մովսես Խորենացի փողոցը՝ 8357.1 քմ և Բաղրամյան փողոցը՝ 9603.2 քմ ընդհանուր մակերեսով: Հիշեցնենք, որ համաֆինանսավորման ծրագրի 3-րդ բաղադրիչով Ա. Մանուկյան 2-րդ...

Արշալույսում սուբվենցիոն ծրագրով 10 հակակարկտային կայան է տեղադրվել

Արշալույսում սուբվենցիոն ծրագրով 10 հակակարկտային կայան է տեղադրվել 24.08.2021

Արշալույսում 2021 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքներն ավարտվել են. համայնքում 10 հակակարկտային կայան է տեղադրվել: Արշալույս համայնքում հակակարկտային կայանների տեղադրմամբ շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի բնական աղետից, որն էլ իր հերթին կնպաստի գյուղատնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Հիշեցնենք, որ 2-րդ սուբվենցիոն ծրագրով էլ կընդլայնվի համայնքի ցերեկային լուսավորության ցանցը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-24 13:57:01