Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 146 երեխա

Սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 146 երեխա 02.11.2023

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ծնվել է 146 երեխա։ 72 տղա է լույս աշխարհ եկել, 74՝ աղջիկ։ 

Բաղրամյան  համայնքում ավարտվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հավանության արժանացած ասֆալտապատման աշխատանքների զգալի մասը

Բաղրամյան համայնքում ավարտվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հավանության արժանացած ասֆալտապատման աշխատանքների զգալի մասը 31.10.2023

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Բաղրամյան համայնքի մի շարք բնակավայրերի փողոցները՝ 48961,7ք/մ մակերոսով, 449,530,432 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով (40% կառավարության, 60% համայնքի համաֆիանսավորմամբ)։ Մասնավորապես՝ ծրագրով ասֆալտապատվել են. 1. Արգինա բնակավայրի Տիգրան Մեծ և Աբովյան փողոցները, ընդամենը 5831,5 ք/մ 2. Արտամետ բնակավայրի Գ. Նժդեհ և Արաբոյի փողոցին կապող հատվածը և Արաբոյի փողոցը,...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարին և ներկայացուցիչներին

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարին և ներկայացուցիչներին 31.10.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ ղեկավար Վաղարշակ Մատիկյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ նշելով, որ կարևորում են հետադարձ կապը և աջակցությունը դպրոցներին:...

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին 31.10.2023

ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը: Առաջին տարիքային խմբում դպրոցականները կհաղթահարեն 4 կմ վազքատարածությունը․ մեկնարկը կտրվի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի հարակից տարածքից։ Երկրորդ և երրորդ տարիքային խմբերի ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 31.10.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա էին մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, անձնական մի շարք խնդիրների։ Մարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ: Քաղաքացիների ընդունելության ընթացքում...

Գործարկվեց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանումը

Գործարկվեց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանումը 30.10.2023

Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակը քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է. գործարկվեց Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արմավիրի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28