Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում–քննարկում՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շուրջ

Հանդիպում–քննարկում՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շուրջ 04.11.2023

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ուղեկցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։ Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին և ամփոփելով քննարկումը`...

Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությունը

Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությունը 04.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.), 3-րդ՝ 41 և բարձր տարիքի կանայք և...

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել Արցախի հերոս Հակոբ Հարությունյանին նվիրված հուշ-ցերեկույթին

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել Արցախի հերոս Հակոբ Հարությունյանին նվիրված հուշ-ցերեկույթին 03.11.2023

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ Մյասնիկյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, «Արիության» մեդալով և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Հակոբ Հարությունյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը: Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսի ընտանիքի անդամներին,...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.11.2023

  Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 12։00-ին, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան բակում տեղի կունենա Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշ- ցերեկույթ։  

Ուշադրություն

Ուշադրություն 02.11.2023

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանում սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ծառայողական տրանսպորտային միջոցի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70269.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70268.pdf  

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում 02.11.2023

  ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում՝ տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը մարզպետին ներկայացրեց ավարտված և շահագործման հանձնված սուբվենցիոն ծրագրերը, ներկա պահին ընթացող շինարարական աշխատանքները, դրանց ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28