Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերաբացվել է «Արևիկ» մսուր–մանկապարտեզի ամբողջությամբ հիմնանորոգված մասնաշենքը

10.11.2025

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքում այսօր հանդիսությամբ վերաբացվել է թիվ 6 «Արևիկ» մսուր–մանկապարտեզի ամբողջությամբ հիմնանորոգված մասնաշենքը, որն այսուհետ իր հյուրընկալ հարկի ներքո կընդունի համայնքի շուրջ 145 նախադպրոցականների:

Միջացառմանը ներկա են գտնվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի և Վաղարշապատի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, այլ հյուրեր և բնակիչներ։

Արամ Գրիգորյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել մանկապարտեզի բացման առթիվ՝ նշելով, որ այն շատ կարևոր նշանակություն ունի երեխաների կրթության ու դաստիարակության գործում։ Նա ընդգծել է, որ «Արևիկ» մանկապարտեզը 2025 թվականին Արմավիրի մարզում բացված նախադպրոցական կրթական հաստատություններից թվով 12-րդն է։

Նշենք, որ 2023 թվականին հաստատված «Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգում և նոր մասնաշենքի կառուցում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 734,078,585 ՀՀ դրամ է՝ 70% Կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։

Կառուցված մասնաշենքի արժեքը կազմում է մոտ 367 մլն դրամ։

Մյուս երկու մասնաշենքերի կառուցումն ընթացքի մեջ է։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-17 15:55:18