Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Ազգային փոքրամասնություններ

ՀՀ Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ամփոփ տեղեկություն

ՀՀ Արմավիրի մարզում մեծ թիվ են կազմում եզդի ազգի ներկայացուցիչները: Նրանք խիտ են բնակեցված հետևյալ համայքներում` Ֆերիկ /254/, Երասխահուն /930/, Արտաշար /511/, Զարթոնք /980/, Եղեգնուտ /663/ և Նալբանդյան /895/: Մարզի Նոր-Արտագերս համայնքում միաժամանակ բնակեցված են ինչպես եզդիներ, այնպես էլ ասորիներ: Ասորիների թիվը այստեղ 256 է, իսկ եզդիներինը` 327: Համապատասխան համայնքներում ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները համակարգում են համայնքապետարանների կրթամշակութային հարցերով պատասխանատու համայնքային ծառայողները: Եզդիներն Արմավիրի մարզում բնակություն են հաստատել հիմնականում 1930 թվականից հետո և զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Մի շարք դպրոցներում (Տանձուտ, Երասխահուն գյուղական համայնքների և Արմավիր քաղաքի թիվ 10-ը միջնակարգ դպրոցներում) դասավանդվում է եզդերեն լեզու առական: Մյուս համայնքների կրթական հաստատություններում առարկան չի դասավանդվում` մասնագետ չլինելու պատճառով: Համայնքապետարաններում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում ցուցաբերվում է գործուն աջակցություն:

Ակնալիճի եզդիական տաճար (Զիարատ)
Տաճարը գտնվում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի սեպտեմբերի 29-ին, որին ներկա են գտնվել Հայաստանում և արտերկրում բնակվող մեծաթիվ եզդիներ, ՀՀ պետական այրեր, իսկ բացման պատվավոր հյուրն է եղել եզդիների հոգևոր առաջնորդ Միր Թասիմ Բեկը, ով սեպտեմբերի 29-ը հռչակել է ուխտագնացության օր։

Ազգային փոքրամասնություններին առնչվող իրավական ակտեր և այլ բնույթի փաստաթղթեր.

 

  ՀՀ կառավարության պաշտոնական կայք

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-17 12:48:51