Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Մարզպետի աշխատակազմի մասին

 

Մարզպետի աշխատակազմը ձևավորվել է 1996 թվականին: Մարզում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով:

Մարզպետի աշխատակազմն իրագործում է ՀՀ Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:

Կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվում է հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում:

Մարզում պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:

Մարզպետի աշխատակազմը ղեկավարում է մարզպետը: Մարզպետն ունի մեկ տեղակալ, երկու խորհրդական, երկու օգնական:

Մարզպետի աշխատակազմը կազմված է 6 վարչություններից, քարտուղարությունից, 8 բաժիններից և 3 առանձնացված ստորաբաժանումներից (Սոցիալական աջակցությունների տարածքային գործակալություններ):

Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առևտրային և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:

ՀՀ Արմավիրի նախկին մարզպետները

Սեդրակ Մնացականի Հովհաննիսյան  19.02.1996թ.-26.02.1998թ.

Ալբերտ Խոսրովի Հերոյան     18.06.1998թ.-07.12.2006թ.

Աշոտ Սարգսի Ղահրամանյան   08.12.2006թ.-08.06.2018թ.

Գագիկ Մուշեղի Միրիջանյան    08.06.2018թ.-04.10.2018թ.

Համբարձում Մամբրեի Մաթևոսյան 16.10.2018թ.-24.11.2021թ.

 

 Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր, Աբովյան 71, 0901 /ինդեքս/

Հեռ.` /+374 237/ 2 42 62, Էլ. հասցե` armavir@mta.gov.am

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներքին գործավարության կարգը

 

*  ՊՄ-ի և նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) վիճարկելու վարչական կարգը սահմանված է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքով: Այն կարող է կատարվել վերադասության, ինչպես նաև  դատական կարգով:

 

 *  ՊՄ-ի և նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) վիճարկելու դատական կարգը սահմանված է Վարչական դատավարության     և  Քաղաքացիական դատավարության օրենսգրքերով

 

*  Պմ-ի և նրա պաշտոնատար անձանց որոշումները և գործողությունները  վիճարկվում են, ինչպես նաև չեղյալ են համարվում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  ՀՀ օրենքով և Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով

 

* ՊՄ թույլտվական և իշխանական գործառույթների  կատարման ժամկետները սահմանված են <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> և <<Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին>> ՀՀ օրենքներով, ՀՀ կառավրության կողմից ընդունված 14.01.2010թ. N 16-Ն և 12.04.2001թ. N 286 որոշումներով, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգով:

 

* Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից թույլտվական և իշխատական գործողություններ կատարելու համար  ՊՄ դիմելու կարգը և ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև ՆԻԱ ակտերով սահմանված դիմումների ձևերը ՊՄ-ի կողմից ընդունվում են <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>>  ՀՀ օրենքով սահմանված կարգով 

 

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, 0901, ք. Արմավիր, Աբովյան 71.
Հեռ. (+374 10) 280646, (+374 237) 23716.
Ֆաքս. (+374 10) 280646
Կայք` http://armavir.gov.am
Էլ.փոստ` armavir@mta.gov.am

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 12:16:30