Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քասախ գետի ափամերձ տարածքներում կենցաղային աղբի հեռացման աշխատանքներ են իրականացրել 07.08.2021
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, Ծաղկունք, Հովտամեջ, Առատաշեն, Խորոնք Ծիածան, Ամբերդ, Մրգաստան, Դողս համայնքների ղեկավարների և աշխատակիցների հետ Քասախ գետի ափամերձ տարածքներում այսօր կենցաղային աղբի հեռացման աշխատանքներ են իրականացրել: Աղբահանության և ընդհանուր մաքրման աշխատանքները սկսվել են Երևան-Արմավիր մայրուղու Քասախ գետի կամրջի հատվածից: Աշխատանքների արդյունավետ իրականացման համար ապպահովվել է նաև անհրաժեշտ տեխնիկա:

Մերձավան համայնքի Երիտասարդության փողոցի գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են 06.08.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆւնանսավորման սուբվենցիոն ծրագրով Մերձավան համայնքի 1338.5 մ երկարությամբ Երիտասարդության փողոցը կգազաֆիկացվի, ևս 70 շահառու կապահովվի կապույտ վառելիքով: Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կիրականացվի փոսերի քանդում, ավելորդ գրունտի հարթեցում, տեղափոխում, հենասյուների տեղադրում, պողպատե խողովակաշարի անցկացում, ստորգետնյա մետաղական խողովակների մեկուսացում: Աշխատանքների իրականացման...

Ջրաշեն համայնք 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհահատվածի մայթերը կկառուցվեն 06.08.2021
Ջրաշեն համայնք 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհահատվածի մայթերը շուտով կկառուցվեն: Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման #սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների շրջանակում նշված հատվածում կանցկացվի շուրջ 650 քմ կիսախողովակ, նույնքան մակերեսով էլ ասֆալտապատում կիրականացվի: Ծրագրի արդյունքում կապահովվի բարեկարգ ջրահեռացման համակարգի առկայություն և անվտանգ ու հարմարավետ տեղաշարժ: Նախատեսվող շինաշխատանքների...

Նալբանդյանում երկու սուբվենցիոն ծրագիր կիրականացվի 05.08.2021
Նալբանդյան համայնքում 2021 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրով կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝ Նալբանդյան համայնքի 4-րդ պողոտա 3-րդ շենք հասցեում գտնվող Նալբանդյան համայնքի մշակույթի տան մի մասը կվերանորոգվի որպես երաժշտական դպրոց, լուսավորությամբ կապահովվեն համայնքի միջգյուղական ճանապարհները: Առաջին ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում հիմնովին կվերոնորոգվի 1984 թվականին շահագործման հանձնաված համայնքի մշակույթի տան այն հատվածը, որտեղ պետք է...

Արմավիրի մարզի վթարավտանգ ճանապարհահատվածներում կատարվում են անվտանգության բարելավման աշխատանքներ 05.08.2021
Ավարտական փուլում են գտնվում Մ-5‚ Երևան-Արմավիր-հայ-թուրքական սահման ճանապարհների վրա վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները։ Շինաշխատանքներ կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» և «Արարատ ճանշին» ընկերությունների հետ։ Մ-5 միջպետական ճանապարհին՝ Վաղարշապատ-Արմավիր հատվածում, տեղադրվել է նոր շրջադարձեր, ճանապարհի մի քանի հատված ասֆալտապատվել է, կատարվել են գծանշումներ, տեղադրվել են ցուցանակներ,...

Արշալույս համայնքի լուսավորության ցանցը կընդլայնվի 04.08.2021
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Արշալույսում նախատեսվող լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքների արդյունքում անվտանգ և ապահով գիշերային երթևեկություն կապահովվի և՛ հետիոտների, և՛ տրանսպորտային միջոցների համար: Ծրագրի շրջանակում 6 կմ երկարությամբ հաղորդալար կանցկացվի և 135 հատ լեդ լուսատու կտեղադրվի: Ծրագրի շահառու են համայնքի 1013 տնտեսություն, այդ թվում՝ 4141 բնակիչ: Հիշեցնենք, որ Արշալույս համայնքում...