Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Տարոնիկի միջնակարգ դպրոցի նախակրթարանի բացմանը

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Տարոնիկի միջնակարգ դպրոցի նախակրթարանի բացմանը 01.09.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի միջնակարգ դպրոց՝ ներկա գտնվելու «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրով հիմնված նախակրթարանի բացմանը: Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի և կրթության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորաբաց նախակրթարանում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Իր խոսքում մարզպետը...

ՀՀ կառավարության նիստով ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 73,579.2 ՀՀ դրամ

ՀՀ կառավարության նիստով ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 73,579.2 ՀՀ դրամ 31.08.2023

2023 թվականի օգոստոսի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 73,579.2 ՀՀ դրամ Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի Դրոյի փողոցի 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի բարեկարգման 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունը հատկացրել է 3,967.0 ՀՀ դրամ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են: Նշենք, որ մանկապարտեզի վերանորգման աշխատանքներն էլ իրականացվել էին 2020 թ սուբվենցիոն ծրագրով և հանձնվել է...

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում  կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում 31.08.2023

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի գլխավորությամբ 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացմանը՝ ըստ անհրաժեշտության երեխաների իրավունքների պաշտպանությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: Քննարկումն իրականացվեց համայնքների ղեկավարների...

Հայտարարվել է մրցույթ՝ «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք»  փորձագիտական խմբի համար

Հայտարարվել է մրցույթ՝ «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» փորձագիտական խմբի համար 31.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:  Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. սեպտեմբերի 17-ը՝ ժամը 00:00 Մանրամասները՝ https://escs.am/am/news/17976  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: 31.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է ուսուցիչների 2023 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Ըստ այդմ՝ «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն» և «Գերմաներեն» առարկաների ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Շախմատ» առարկաների ուսուցիչների ատեստավորումը՝...

հանրակրթական դպրոցի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների էլեկտրոնային տարբերակները հասանելի են

հանրակրթական դպրոցի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների էլեկտրոնային տարբերակները հասանելի են 31.08.2023

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի National Center of Educational Technologies (ԿՏԱԿ) կողմից գործարկվող «Պաշարների շտեմարան» հարթակում տեղադրվել են հանրակրթական դպրոցի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և մեթոդական ուղեցույցների էլեկտրոնային տարբերակները։ Երկրորդ դասարան՝ 12 դասագիրք, 5 ուղեցույց Հինգերորդ դասարան՝ 14 դասագիրք, 4 ուղեցույց Յոթերորդ դասարան՝ 18 դասագիրք, 6 ուղեցույց։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08