Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը սկսված է

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը սկսված է 07.09.2023

2023/2024 ուսումնական տարվա համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը կիրականացվի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։ Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը: Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: Մանրամասները՝ https://escs.am/am/news/18037

Հաստատվել է երկարօրյա ուսուցման կարգը

Հաստատվել է երկարօրյա ուսուցման կարգը 07.09.2023

Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝ Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել անվճար: Հանրակրթության պետական չափորոշչի...

Գործում է ԿԶՆԱԿ տեղեկատու հեռախոս՝ ուսուցիչների համար

Գործում է ԿԶՆԱԿ տեղեկատու հեռախոս՝ ուսուցիչների համար 06.09.2023

Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, տնօրեններին, ուսմասվարներին և մանկավարժական այլ աշխատողներին աջակցելու նպատակով Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ) գործարկել է տեղեկատու հեռախոսակապ: Հեռախոսահամարները հասանելի են լինելու յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից 18:00-ն (⚠Ընդմիջում՝ 13:00-14:00) ԿԶՆԱԿ մասնագետները կցուցաբերեն մեթոդական աջակցություն նոր չափորոշչի ներդրման, նոր ուսումնական նյութերի, ծրագրերի, գնահատման համակարգի և այլ հարցերի...

Շուրջ 4000 աշխատատեղ՝ Երևանում և մարզերում

Շուրջ 4000 աշխատատեղ՝ Երևանում և մարզերում 06.09.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության՝ աշխատանքի որոնման «Գտի՛ր աշխատանք» հարթակում այս պահի դրությամբ առկա է շուրջ 4,000 թափուր աշխատատեղ (հղումը՝ https://bit.ly/3NrgJsl)։ Հարթակում հավաքագրված են Երևանում և մարզերում առկա այն թափուր հաստիքները, որոնք գործատուները ներկայացրել են Միասնական սոցիալական ծառայություն։ Թափուր հաստիքների համալրման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այս ուղեցույցի միջոցով՝...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպեց մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների  ղեկավարների հետ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպեց մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ 05.09.2023

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների ոլորտային պատասխանտուների և մարզում շինարարական աշխատանքներ իրականացնող շինարարական կազմակերպությունների այն ղեկավարների հետ, ովքեր մարզում իրականացնում են ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքները: Մարզպետը ներկայացրեց հանդիպման հրավերի նպատակը, որից հետո անդրադարձ կատարեց շինարարական աշխատանքի ընթացքին և...

Ուշադրություն

Ուշադրություն 05.09.2023

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանում սույն թվականի հոկտեմբերի 10-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ծառայողական տրանսպորտային միջոցի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/68703.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/68703.pdf  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:36:18