Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթացքի մեջ է Մյասնիկյան բնակավայրի  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Ընթացքի մեջ է Մյասնիկյան բնակավայրի ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները 23.08.2023

Ծրագիրն իրականացվում է 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով, 58 միլիոն դրամ նախագծային արժեքով, որն իրականացվում է 65% համայնքի և 35% պետության համաֆինանսավորմամբ: Նախատեսված է փողոցի երթևեկամասի ասֆալտապատում, մայթի կառուցում, եզրաքարերի տեղադրում, ջրամատակարարման ցանցի վերակառուցում, ոռոգման համակարգի անցկացում: Ծրագրի ավարտին նախատեսված է ճանապարհի գծանշում և երթևեկության նշաններով կահավորում: Նշենք, որ 2024 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում...

2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ այսօր անցկացվեց Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ այսօր անցկացվեց Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 22.08.2023

   2023-2024 ուստարվա մեկնարկին ընդառաջ հանրակրթական դպրոցների տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով այսօր անցկացվեց Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն։ Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, ՀՀ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Արմավիրի...

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերն ավարտված են։

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերն ավարտված են։ 22.08.2023

«Միասնություն սպորտով» կարգախոսով Համահայկական 8-րդ ամառային խաղերն ավարտված են։ 7 ոսկի, 12 արծաթ և 22բրոնզ` Արմավիրի մարզը նվաճեց 41 մեդալ։ Մրցումներին մարզից մասնակցեցին Արմավիրի, Մեծամորի, Վաղարշապատի, Փարաքարի, Արաքսի, Բաղրամյանի համայնքների թիմերը՝ շուրջ 284 մարզիկներով։ Ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերից մարզի ներկայացուցիչները մրցանակային տեղեր գրավեցին՝ Վաղարշապատ համայնք՝ սպորտային պարեր մրցաձևից՝ 2 ոսկի, 9 արծաթ, 7 բրոնզ, շախմատի առաջնությունից՝ 1...

Այսօր անցկացվեց հանդիպում-քննարկում՝ նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ

Այսօր անցկացվեց հանդիպում-քննարկում՝ նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ 22.08.2023

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր ԿԳՄՍ ներկայացուցիչները՝ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի և Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ հանդիպեցին նախադպրոցական ուսումնական հասատությունների ղեկավարների հետ: Հանդիպան նպատակն էր ոլորտի պատասխանատուներին ներկայացնել նախադպրոցական կրթությանն առնչվող նորամուծությունները։ Փոխնախարարն իր խոսքում նշեց, որ նախադպրոցական կրթությունը որպես կրթության առաջնային օղակ ոչ պակաս կարևորվում է ՀՀ Կառավարության կողմից,...

Արմավիրցի հրաշամանուկը ՝ Համլետ Մանուկյանը, շարունակում է զարմացնել և հիացնել աշխարհին:

Արմավիրցի հրաշամանուկը ՝ Համլետ Մանուկյանը, շարունակում է զարմացնել և հիացնել աշխարհին: 22.08.2023

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի երիտասարդ անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ընդհանուր առմամբ 4 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սպորտային մարմնամարզության Pharaoh's cup մրցաշարում: Արմավիրցի Համլետ Մանուկյանը 4 ոսկե մեդալ է նվաճել՝ լավագույնը ճանաչվելով զուգափայտ (13,600 միավոր), օղակներ (13,650), նժույգ թափեր (14,300) ու ազատ վարժություններում (13,150): Մամիկոն Խաչատրյանը երեք արծաթե մեդալ է նվաճել՝...

Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագիրը շարունակում է ընունել հայտեր

Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագիրը շարունակում է ընունել հայտեր 18.08.2023

«Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը շարունակում է ընդունել հայտեր՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագրում ներառելու համար։ Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր Ուկրաինայում բնակվել են նվազագույնը երեք ամիս և տեղահանվել են Հայաստան պատերազմի պատճառով։ Վերաինտեգրման այս ծրագիրը պարունակում է աջակցության երեք բաղադրիչ․ Սոցիալական աջակցություն, որը ներառում է բնակվարձի և/կամ կոմունալ վճարների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28