Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Հաստատվել է  ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր

Հաստատվել է ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր 02.08.2023

Կառավարության որոշմամբ հաստատվել է «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը»։ Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թթ․-ին։ Ծրագրով նախատեսվում է • յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով․ • յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ • տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Շենիկ և Արտամետ բնակավայրերում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Շենիկ և Արտամետ բնակավայրերում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 01.08.2023

Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Շենիկ, Արտամետ բնակավայրեր` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Համայնքապետ Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը նախ այցելեց Լեռնագոգ բնակավայր։ Մարզպետին ներկայացվեց 1-ին և 12-րդ փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընթացքը, աշխատանքի ծավալները և ժամկետները։ Ենթածրագրի պայմանագրային արժեքը 57.080.790 ՀՀ դրամ է (40% կառավարության, 60% համայնքի...

Ժաննա Անդրեասյանի պարզաբանումը ուսուցիչների աշխատավարձերի վերաբերյալ

Ժաննա Անդրեասյանի պարզաբանումը ուսուցիչների աշխատավարձերի վերաբերյալ 01.08.2023

Սեպտեմբերից ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար մեկ ժամի վարձատրությունը կհաշվարկվի 1,25 գործակցով կամ ամեն դասավանդած ժամի համար 25 տոկոսով ավել։ Ընդհանուր առմամբ, սա նշանակում է, որ այս առարկաների ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 25 տոկոսով և սա՝ անկախ կամավոր ատեստավորումից։ Իսկ ով կամավոր ատեստավորված է և հաջող արդյունք ունի, բնականաբար, այդ 25 տոկոս աճը կկիրառվի 200 հազար դրամ դրույքաչափի վրա։ Սա կկիրառվի...

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2023/17ՏՀ)

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2023/17ՏՀ) 01.08.2023

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2023/17ՏՀ)՝ Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ10+500-կմ11+400 հատված Հ-15, /Մ-5/(Նորապատ) -Արգավանդ –/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ3+000 հատված Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը՝ ժամը 17.00։...

Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելության հայտագրումը

Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելության հայտագրումը 01.08.2023

 ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: 2023-2024 ուսումնական տարում՝  Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի օգոստոսի 8-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ:  Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2023 թվականի օգոստոսի 17-ը...

Հաստատվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Հաստատվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 31.07.2023

Կառավարությունը հաստատել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդմ՝ վերանայվել են ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում էր գործընկեր կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկավորման ժամանակ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառմանը, ինչպես նաև հստակեցվել են ծրագրում կիրառված որոշ ձևակերպումները։ Հիշեցնենք, որ նշված ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35