Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականում արմավիրցի Համլետ Մանուկյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել

Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականում արմավիրցի Համլետ Մանուկյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել 31.07.2023

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող Եվրոպայի պատանեկան Օլիմպիական փառատոնում ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ Համլետ Մանուկյանը չեմպիոն է դարձել օղակների վարժությունում։ Նա վաստակել է 13,666 միավոր: Ավելի վաղ տեղեկացել էինք, որ նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը գրավել էր 4-րդ հորիզոնականը: Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր: Շնորհավորում ենք մեր մարզիկին, մաղթում նորանոր մարզական նվաճումներ և...

կենսաթոշակը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ստացող շահառուներն այդ մասին ծանուցում կստանան SMS հաղորդագրության միջոցով

կենսաթոշակը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ստացող շահառուներն այդ մասին ծանուցում կստանան SMS հաղորդագրության միջոցով 31.07.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 1-ից կենսաթոշակը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ստացող շահառուներն այդ մասին ծանուցում կստանան SMS հաղորդագրության միջոցով։ Գումարը՝ քաղաքացու բանկային հաշվին հասանելի լինելու մասին տեղեկատվությունը կփոխանցվի նրա բջջային հեռախոսահամարին։ Այսպիսով՝ Միասնական սոցիալական ծառայությունն ընդլայնում է շահառուների՝ SMS հաղորդագրության միջոցով իրազեկելու շրջանակը՝ կարևորելով սոցիալական ծառայությունների...

Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն 31.07.2023

  Մեծ հպարտությամբ հայտնում ենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և U23 առաջնությունում Արմավիրի մարզի Խոյ համայնքից Կարեն Մարգարյանը 81 կգ քաշայինների պայքարում դարձավ արծաթե մեդալակիր: Մինչև 23 տարեկանների պայքարում մեր մարզիկը հրում վարժությունում գրանցելով 178 կգ, պոկումում՝ 145 կգ արդյունք՝ երկամարտի 323 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի U23 առաջնության փոխչեմպիոն: Շնորհավորում ենք մեր մարզիկին՝ ցանկանալով ամուր առողջություն և...

Հաստատվել են 2023-2024 և 2024-2025 ուստարիների օրինակելի ուսումնական պլանները

Հաստատվել են 2023-2024 և 2024-2025 ուստարիների օրինակելի ուսումնական պլանները 31.07.2023

2023-2024 ուստարում ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների ուսումնական պլանները կկազմվեն նոր չափորոշչի հիման վրա կազմված ուղեցույցին համապատասխան: Ըստ այդմ՝ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2023-2024 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները (1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելությունը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելությունը 31.07.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն, որին ներկա էին մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, անձնական մի շարք խնդիրների։ Մարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ: Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի...

Մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ N զորամասի կազմավորման 31-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառամանը

Մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ N զորամասի կազմավորման 31-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառամանը 29.07.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ՊՆ N զորամասի կազմավորման 31-րդ ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառամանը։ Միջոցառմանը ներկա էին հրամանատարներ, մարզային ուժային կառույցների ղեկավարները, վետերաններ, 44- օրյա պատերազմի մասնակից զինծառայողներ և այլոք: Մարզպետը, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ իր 31-ամյա պատմության ընթացքում զորմասը կարևոր դերակատարում է ունեցել մեր հայրենիքի պաշտպանության գործում, իսկ տարիների ընթացքում ձևավորված փորձառությամբ՝ ի զորու է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35