Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը

Ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը 07.08.2023

Օգոստոսի 4-ին  Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը՝ լուսաշող Սամվել Ղազարյանը, ով իր ծնունդով եկավ իմաստավորելու իր ծնողների՝ Նուշիկ և Գեղամ Ղազարյանների կյանքը: Նորածինը ծնվել է 3․350 կգ քաշով և 52 սմ հասակով: Փոքրիկն իրեն հրաշալի է զգում, և այսօր արդեն տանն է։ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը  ներկա է գտնվել Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացմանը

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Համահայկական 8-րդ ամառային խաղերի հանդիսավոր բացմանը 07.08.2023

«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո օգոստոսի 5-ին հանդիսավորությամբ մեկնարկեցին Համահայկական ամառային 8-րդ խաղերը: Խաղերին Արմավիրի մարզից մասնակցում է 284 մարզիկ՝ Արմավիրի, Արաքս, Փարաքար, Բաղրամյան, Վաղարշապատ Մեծամոր համայնքներից: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է Գյումրու քաղաքային մարզադաշտում: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանը, Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի...

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի ունեցավ Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքում տեղի ունեցավ Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը 07.08.2023

Արմավիրի մարզպետը Էդվարդ Հովհաննիսյան օգոստոսի 5-ին ներկա է գտնվել Փարաքար համայնքում մեկնարկած PAX ARMENICA (Հայկական խաղաղություն) խորագիրը կրող «Արա Հարությունյանի անվան քանդակագործության միջազգային հայ-իտալական փառատոն»-ի փակման հանդիսավոր միջոցառմանը: Փառատոնին ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ում աջակցությամբ կյանքի կոչվեց փառատոնը, Փարաքար համյանքի ղեկավար Դավիթ Մինասյանը, պատգամավորներ, աշխարհի տարբեր երկրներից ժամանած...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Խոյ համայնքի Հայթաղ, Այգեշատ և Դաշտ բնակավայրերում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Խոյ համայնքի Հայթաղ, Այգեշատ և Դաշտ բնակավայրերում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին 04.08.2023

  Էդվարդ Հովհաննիսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Խոյ համայնքի Հայթաղ, Այգեշատ և Դաշտ բնակավայրերում` ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Խայ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը Հայթաղ բնակավայրում մարզպետին ներկայացրեց 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով կատարված աշխատանքները: Էդվարդ Հովհաննիսյանը շրջեց վերակառուցվող մանկապարտեզի տարածքում, ապա ծանոթացավ մանկապարտեզի ձախ կողաճակատին կիպ միահարկ կցակառույց շինության շինարարական...

Հրապարակել է 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը

Հրապարակել է 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը 03.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասա­րաններում 2023-2024 ուստարում ուսումնական գործընթացի կազմա­կերպման ուղեցույցը: Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի պահանջներին համապատասխան: Մանրամասները՝ https://escs.am/am/news/17603  

Ուշադրություն

Ուշադրություն 03.08.2023

ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանում սույն թվականի սեպտեմբերի 5-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/67841.pdf 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53