Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագիրը շարունակում է ընունել հայտեր

Ուկրաինայից Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագիրը շարունակում է ընունել հայտեր 18.08.2023

«Մարդը կարիքի մեջ» (People in Need) հասարակական կազմակերպությունը շարունակում է ընդունել հայտեր՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց աջակցության ծրագրում ներառելու համար։ Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր Ուկրաինայում բնակվել են նվազագույնը երեք ամիս և տեղահանվել են Հայաստան պատերազմի պատճառով։ Վերաինտեգրման այս ծրագիրը պարունակում է աջակցության երեք բաղադրիչ․ Սոցիալական աջակցություն, որը ներառում է բնակվարձի և/կամ կոմունալ վճարների...

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է 18.08.2023

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է: Մարզերում կրթահամալիրների քարտեզագրման և նախագծման աշխատանքներն ավարտվել են, այժմ ընթանում են աշխատանքային, միջգերատեսչական քննարկումներ հետագա քայլերի շուրջ: Մանրամասները՝ https://escs.am/am/news/17749     

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է սիրողական որսաշրջանը 17.08.2023

 Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2023-2024 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ...

Մեկնարկել է «Երեխայի իրավունքի ճամբար»-ը՝  12-ից 15 տարեկան երեխաների համար

Մեկնարկել է «Երեխայի իրավունքի ճամբար»-ը՝ 12-ից 15 տարեկան երեխաների համար 17.08.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկնարկում է «Երեխայի իրավունքի ճամբար»՝ 12-ից 15 տարեկան երեխաների համար։ Մեկշաբաթյա ճամբար կարող են հաճախել բոլոր այն երեխաները, ովքեր ցանկություն ունեն ստանալ նոր գիտելիք ու հմտություններ, ձևավորել հետաքրքրություններ, ինքնադրսևորվել, մասնակցել թիմային աշխատանքների։ Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է կազմակերպել ինտելեկտուալ և ուսուցողական խաղ-մրցույթներ, հաղորդակցման հմտությունները զարգացնող...

Հաստատվել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների հավելավճարի կարգը

Հաստատվել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների հավելավճարի կարգը 17.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ...

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտի հերոսների հիշատակին 17.08.2023

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 196-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետի աշխատակազմի, Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, զինվորականներ, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչներ  և այլոք։ Հայաստանի  Հանրապետության և  Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին «Օշականի հերոսներին» հուշարձանի մոտ։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58