Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Վահրամ Խաչատրյանը համայնքային այցերի շրջանակում եղել է Խոյ համայնքում
10.10.2025
Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանի և խորհրդական Խաչատուր Մկրտչյանի հետ աշխատանքային այց են կատարել Խոյ համայնքի Այգեշատ բնակավայր։
Այցի նպատակն էր` հետևել Այգեշատ և Ամբերդ բնակավայրերը միացնող կամրջի կառուցման ավարտական փուլին և գնահատել կատարված աշխատանքների որակը։
Նորակառույց կամուրջը՝ 55 մ երկարությամբ և 8.4 մ լայնությամբ, կառուցվել է ժամանակակից տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։
Կառուցման ավարտն էականորեն կբարելավի բնակավայրերի միջև երթևեկությունը, կբարձրացնի ճանապարհային անվտանգության մակարդակը և կնպաստի տարածաշրջանի տնտեսական ու սոցիալական ակտիվության աճին։








