Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել Արցախյան պատերազմում անմահացած Արա Հարությունյանի հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ներկա է գտնվել Արցախյան պատերազմում անմահացած Արա Հարությունյանի հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը 29.11.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մյասնիկյան բնակավայրի «Մյասնիկյանի Արայի անվան» միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Արա Հարությունյանի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման միջոցառմանը: Հուշ-ցերեկույթին ներկա էին համայնքային և մարզային ներկայացուցիչները, Մյասնիկյան համայնքի անմահ հերոսների ծնողները, բնակիչներ և այլոք: Հուշակոթողի բացման պատիվը...

Մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը Ջրառատ բնակավայրում ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների հետ հանդիպում ունեցավ

Մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը Ջրառատ բնակավայրում ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների հետ հանդիպում ունեցավ 29.11.2023

  ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը և առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանի հետ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Ջրառատում հաստատված ընտանիքներին։ Զրուցելով արցախցիների հետ, լսելով նրանց կարիքներն ու խնդիրները՝ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրեցին Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերը, հումանիտար օգնությունները, որից հետո...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 29.11.2023

  ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա էին մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։ Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, անձնական մի շարք խնդիրների։ Մարզպետը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ: Քաղաքացիների ընդունելության...

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը 28.11.2023

ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային կառավարման քաղաքականության ամբողջական շղթա՝ տնօրենների ընտրության և նշանակման գործընթացից մինչև հետագա գործունեության մշտադիտարկում, վերահսկում, խթանում և...

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հինգ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Արմավիր խոշորացված համայնքում

2023 թվականին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հինգ սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Արմավիր խոշորացված համայնքում 28.11.2023

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատում բաղադրիչով 2023 թվականին հիմնանորոգվել է Արմավիրի մարզի Նորավան, Այգեվան բնակավայրերի կենտրոնական փողոցները, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցը, Լուկաշին բնակավայրի Թամանյան փողոցը՝ ընդհանուր 2.385 գծամետր երկարությամբ։ Ընթացքի մեջ են նույն ծրագրի ևս 3 ենթածրագիր՝ Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան և Երևանյան-Շահումյան հատվածների, Թումանյան և Հ․Ավետիսյան փողոցների Երևանյան-Շահումյան հատվածների, Շահումյան փողոցի...

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին 28.11.2023

  ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի,  Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Նախարարի առաջին կանգառը Քարակերտ բնակավայրն էր, որից հետո դիտարկել է Ակնալիճ - Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնք արդեն ավարտվել են։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28