Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ Արմավիրի մարզպետարանում այսօր ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություն է հրավիրվել, որին մասնակցել են փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍ նախարարության և մարզպետարանի ոլորտային պատասխանատուներ, մարզը ներկայացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ: Ողջունելով ներկաներին և կարևորելով կրթական գերատեսչության նախաձեռնությամբ...

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Վերջինին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը...

Կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը 24.08.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը՝ ✅ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), ✅ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), ✅ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության...

Զարթոնք բնակավայրում անասնակերի մշակման արտադրամաս է հիմնվել 23.08.2022
Արմավիրի մարզի Զարթոնք բնակավայրում անասնակերի մշակման համար «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ն և ANIF-ը 2 000 000 ԱՄՆ դոլար են ներդրել: Ներդրումներն ուղղվել են արտադրամասի համար 225 հա հողատարածքի և սարքավորումների ձեռքբերմանը։ Կերն արտադրվելու է հատուկ արտասահմանյան տեխնոլոգիայով, որն ամբողջ տարին անասուններին ապահովելու է կանաչ խոտով, ինչն էլ նպաստելու է կաթնատվությանը։

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորանքն Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ 23.08.2022
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Հանրապետության Անկախության մասին հռչակագիրը՝ իրականություն դարձնելով ազատ և անկախ հայրենիքում ապրելու հայ ժողովրդի երազանքն ու կամքը: Այս պատմական փաստաթղթով սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Մեր ավագ սերնդի իրագործած սխրանքը դարձավ ինչպես հայ քաղաքական մտքի հասունության դրսևորումը, այնպես էլ մեր պետական կյանքի կազմակերպման առաջին աղյուսը: Շնորհավորելով բոլորիս այս պատմական օրվա...