Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կներդրվի աղբահանության նոր համակարգ

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կներդրվի աղբահանության նոր համակարգ 10.11.2023

Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով ՀՀ Կառավարության 09.11.2023 թվականի նիստով Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 516.503.2 հազար ՀՀ դրամ, որից 476.100.0 հազար ՀՀ դրամը հատկացվելու է Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբամանների և մեքենաների ձեռք բերումն ապահովելու նպատակով։ Նշված ծրագրով «Բնակարանային կոմունալ վարչության» ավտոպարկը կհամալրվի 7 աղբատար, 1 ինքնաթափ մեքենաներով, կգնվի շուրջ 1200 մեծ աղբաման։ Այսպես, ՀՀ Կառավարության...

Թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար

Թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար 10.11.2023

Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները․ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային սարքերի և ծրագրային ապահովման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական...

50 ՀԱԶԱՐ դրամ սոցիալական աջակցության  երկամսյա ծրագիր՝ ԼՂ-ի բռնի տեղահանված  անձանց համար

50 ՀԱԶԱՐ դրամ սոցիալական աջակցության երկամսյա ծրագիր՝ ԼՂ-ի բռնի տեղահանված անձանց համար 10.11.2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով կիրականացվի սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50 հազարական դրամի չափով։ Ծրագրից կկարողանան օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից...

ՀՀ Արմավիրի  մարզպետ Էդվարդ Հովաննիսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովաննիսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ 10.11.2023

Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը կարևոր դերակատարություն ունի մեր պետականության կայացման և հզորացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ երկրի առաջընթացի ապահովման գործում: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների արդյունավետ...

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը սկսված է

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը սկսված է 09.11.2023

  «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության փուլը սկսված է։ Նշենք, որ այս տարի հայտ է ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը, Ալավերդին, Էջմիածինը, Գավառը և Վեդին։ Կարճ հաղորդագրությամբ՝ SMS քվեարկության փուլը կտևի մինչև ս.թ. նոյեմբերի 28-ը (ժամը՝ 23:59-ը). 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին՝ 5️⃣0️⃣0️⃣9️⃣ կարճ...

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով Կառավարության այսօրվա նիստով ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 516,503.2 հազ. ՀՀ դրամ

ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով Կառավարության այսօրվա նիստով ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 516,503.2 հազ. ՀՀ դրամ 09.11.2023

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին 516,503.2 հազ. ՀՀ դրամ հատկացնելը պայմանավորված է Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների, ինքնաթափի և աղբարկղերի ձեռքբերմամբ, որի համար կհատկացվի 476,100.0 հազ. ՀՀ դրամ, ինչպես նաև «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի ուժեղացման աշխատանքների իրականացմամբ, որի համար կհատկացվի 40,403.2 հազ. ՀՀ դրամ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28