Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը տարեմուտի առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը տարեմուտի առթիվ 31.12.2023

Հարգելի՛ հայրենակիցներ, Արմավիրի մարզի հարգելի´ բնակիչներ, Հաշված ժամեր անց հրաժեշտ կտանք բազում ձեռքբերումներով, և, ցավոք, նաև կորուստներով 2023 թվականին և, նոր հույսերով, առավել նպատակային գործունեություն ծավալելու վճռականությամբ ու շարունակական հաջողությունների սպասումով մուտք կգործենք 2024 թվական։ Սիրելի՛ արմավիրցիներ, 2023 թվականը մարզում աննախադեպ էր իր ծրագրերի քանակով, իրականացրած շինարարական և բազում այլ աշխատանքներով։ Անգամ բարդ ու դժվարին մարտահրավերներով լեցուն...

ՀՀ Արմավիրի մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել զինծառայողներին

ՀՀ Արմավիրի մարզպետը շնորհակալագրերով է պարգևատրել զինծառայողներին 29.12.2023

Ամանորին ընդառաջ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս։ Ողջունելով ներկաներին` Էդվարդ Հովհաննիսյանը խոսել է անցնող տարվա հաջողությունների և դժվարությունների մասին, ապա շնորհավորել գալիք տոների առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, բարեկեցություն ու անսասան հավատ։ «Թող գալիք տարվա արշալույսները միմիայն խաղաղ պայմաններում ու բարի լուրերով բացվեն, իսկ դրա...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք համայնքային ծառայողների և մարզպետի աշխատակազմի գործընկերների

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք համայնքային ծառայողների և մարզպետի աշխատակազմի գործընկերների 29.12.2023

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տարեվերջյան հանդիպում, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչները, մարզպետի աշխատակազմը։ Ամփոփ ներկայացնելով անցնող տարին իր դժվարություններով և ձեռքբերումներով՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է․ «Կարծում եմ՝ մարզային և համայնքային աշխատանքն արդյունավետ է ստացվել, հաշվի առնելով, որ տարին լի է եղել նաև մարտահրավերներով, դժվարություններով, հատկապես...

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանը շնորհակալագրեր է հանձնել մարզերին, համայնքներին, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերի մի շարք աշխատակիցների

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոյանը շնորհակալագրեր է հանձնել մարզերին, համայնքներին, ինչպես նաև մարզպետների աշխատակազմերի մի շարք աշխատակիցների 29.12.2023

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում մարզպետների մասնակցությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն։ Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։ Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության...

Ուշադրություն

Ուշադրություն 28.12.2023

Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ամբողջ 10% հետվճարը կտրամադրի պետությունը։ Այսպիսով, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարեք անկանխիկ...

Տարեվերջյան խորհրդակցություն՝ մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Տարեվերջյան խորհրդակցություն՝ մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 27.12.2023

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել տարեվերջյան խորհրդակցություն, որն անցկացրել են մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն ու առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը։ Օրակարգային հարցերի շրջանակում Ասթինե Ապիտոնյանը խոսել է կարմրուկի դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ մարզում պատվաստումների քանակն ավելացնելու նպատակով։ Այնուհետև խոսել է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40