Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
05.05.2025
ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն այսօր ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։
Ամփոփվել են նախորդ խորհրդակցության հանձնարարականների արդյունքները, քննարկվել առաջիկա աշխատանքները։
Օրակարգով հաստատված հարցերի շրջանակում մարզպետին ներկայացվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի, Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրի 4-րդ փողոցի 1 և 3 բազմաբնակարան վթարային շենքերի բնակարաններում փաստացի բնակվող բնակիչներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու, մայիսի 3-ին կայացած համապետական շաբաթօրյակի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը։
Խորհրդակցությունն ավարտվել է ընթացիկ հարցերի քննարկմամբ և ամփոփմամբ:









