Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրում համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լեռնագոգում, Դալարիկում և Քարակերտում բնակվող բնակչության հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը, անդրադարձ կատարվեց կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի...
Աճուրդի հայտարարություն 30.08.2024
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի շենքում 2024 թվականի սեպտեմբերի 30-ին կայանալու են աճուրդ-վաճառք: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ http://armavir.mtad.am/files/docs/77543.pdf
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 30.08.2024
Սույն թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով` http://armavir.mtad.am/files/docs/77542.pdf
Աճուրդների հայտարարություն 29.08.2024
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի շենքում 2024 թվականի սեպտեմբերի 30-ին կայանալու են աճուրդ-վաճառքներ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ http://armavir.mtad.am/files/docs/77527.pdf http://armavir.mtad.am/files/docs/77526.pdf
Հերթական համայնքային այցի շրջանակում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Արմավիր քաղաքի թիվ 5 և Լենուղի բնակավայրի մանկապարտեզներ: Համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներին։ Լենուղի բնակավայրում Դավիթ Խուդաթյանը հետևել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի...
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, աշխատանքային հերթական այցերի պլանավորումները, անդրադարձ կատարվեց մարզում պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին: Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուները ներկայացրին...