Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դաշտի միջնակարգ դպրոցում ավարտվել են նախակրթարանի կառուցման աշխատանքները 26.08.2020
Դաշտի միջնակարգ դպրոցում ավարտվել են նախակրթարանի կառուցման աշխատանքները: Նախակրթարանի կառուցումն իրականացվել է «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում և համայնքի բնակչության գործուն աջակցությամբ` շուրջ 2 մլն 100 հազար դրամ ընդհանուր բյուջեով: Նոր ուսումնական տարում ամբողջությամբ նորոգված և անհրաժեշտ գույքով ապահովված նախակրթարան կհաճախի 15...

Մեկնարկել են Բամբակաշատի համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները 26.08.2020
Սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Բամբակաշատի համայնքապետարանի շենքի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի արդյունքում անվտանգ աշխատանքային պայմաններ կապահովվի համայնքապետարանի աշխատակիցների և վերջիններիս կողմից սպասարկվող ավելի քան 1500 բնակչի համար: Վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 858.85 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 8 մլն 057.66 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 70%` 18 մլն 801.19 հազ. դրամ: 571,3 քմ...

Բագարան համայնքի միջնակարգ դպրոցում նախակրթարան է կառուցվել 25.08.2020
Բագարանցի 25 երեխա նոր ուսումնական տարում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա «Կրթության բարելավում» ծրագրի «Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացում և հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակներում Բագարան համայնքի միջնակարգ դպրոցում նախակրթարան է կառուցվել: Ծրագիրն իրականացվել է Արմավիրի մարզի ևս հինգ հանրակրթական ուսումնական հաստատությունում, այդ թվում` Ամասիայի, Այգեվանի, Խանջյանի, Բագարանի, Դաշտի և...

Արաքս (Վաղարշապատի տ.) համայնքում մեկնարկել են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները 24.08.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արաքս (Վաղ. տ.) համայնքում մեկնարկել են մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները. համայնքի ավելի քան 80 երեխա շուտով բարեկարգ պայմաններում նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65% է` 44 մլն 928 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%` 24 մլն 192 հազար դրամ: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում...

Ապագա համայնքի «Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի վերանորոգման աշխատանքները մեկնարկել են. Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երջանկահիշատակ բալետի արտիստի անունը կրող մշակութային օջախը շուտով նոր շունչ կստանա: Մշակույթի տան վերանորոգումը իրականացվվում է #սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 մլն 169.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում բարձրաստիճան սպայակազմի, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային կառույցների ղեկավարների, Արմավիրի թեմակալ առաջնորդի, քաղաքապետի և այլ պաշտոնյաների հետ այսօր ներկա է գտնվել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին և անպարտելի հայկական բանակի մարտիկներին` մարզպետն իր ելույթի խոսքում մասնավորապես նշել է....