Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

25.04.2026

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
ջերմորեն շնորհավորում եմ քաղաքացու օրվա առթիվ:
Յուրաքանչյուր պետության խորհրդանիշներն ազգային օրհներգն է, զինաննշանն ու դրոշը, Սահմանադրությունը, պետական կառավարման ամուր ու կայացած օղակները, իսկ այդ պետության հիմնադիրը քաղաքացին է ու նրա ազատ կամարտահայտությունը:
Քաղաքացին է որոշում ներքին ու արտաքին քաղաքականությունն ու այն պատվիրակում պետական, քաղաքական մարմինների իրականացնելու համար:
Հայաստանի կառավարությունն ամենօրյա ռեժիմով ջանքեր է գործադրում լավարկելու Հայաստանի քաղաքացու կենցաղն ու իրավական պաշտպանվածությունը:
Ամենաբարձր իրավունքը, որ ունի քաղաքացին իր հայրենիքում, իր ծննդավայրում արժանապատվությամբ ապրելն ու արարելն է: Մեր պապերը, հայրերն ու եղբայրներները ստեղծել են, պահել ու պաշտպանել՝ ապահովելով ազգի ու հետևաբար նաև քաղաքացու կարգավիճակը:
Թող, որ այս օրվա խորհուրդն էլ ավելի բարձրացնի քաղաքացու իրավագիտակցությունն ի շահ Հայաստանի Հանրապետության հավերժականության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:44:13