Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվել է բաց դռների օր
23.04.2026
Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում անցկացվել է «Բաց դռների օր» միջոցառումը, որի շրջանակում ձևավորվել է արդյունավետ հարթակ ուսանողների, ապագա դիմորդների և գործատուների անմիջական շփման համար։
Քոլեջի բակում կազմակերպված տաղավարներում ներկայացված էին ինչպես տարբեր կազմակերպություններ և գործարարներ, այնպես էլ քոլեջի ուսանողները, ովքեր ներկայացրել են իրենց մասնագիտական բաժինները, ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի առանձնահատկությունները։
Ուսանողները հնարավորություն են ունեցել անմիջականորեն ներկայացնել իրենց մասնագիտությունները, կիսվել փորձով և պատասխանել հետաքրքրված այցելուների հարցերին։
Գործատուները, իրենց հերթին, ներկայացրել են պրակտիկայի անցնելու, մասնագիտական հմտություններ զարգացնելու և հետագա աշխատանքի տեղավորման հնարավորությունները։
Միջոցառմանը ներկա են գտնվել Արմավիրի փոխմարզպետ Արամ Գրիգորյանը, Արմավիրի տարածաշրջանայի քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, հանրակրթական հաստատությունների ղեկավարներ և աշակերտներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր։
Մանրամասները՝ տեսանյութում► https://www.facebook.com/share/v/14Zj1Cq2JSq/


