Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգիշտի Մեխակյանն այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

05.05.2025

ՀՀ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց։

Մարզպետը շրջայց է կատարել կրթօջախում, ծանոթացել շենքային պայմաններին, հետևել ընթացող դասապրոցեսին, զրուցել աշխատակիցների հետ։

Քննարկվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից անշարժ գույքի հանձնման գործընթացի` Հացիկի դպրոցին վերաբերող հարցեր՝ առաջարկելով դրանց լուծման տարբերակներ։

Աշխատանքային խումբը դիտարկել է նաև Հացիկում նախատեսվող մանկապարտեզի համար հատկացված տարածքը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-07 18:02:23