Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ

10.11.2026

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության հիմնասյուներից է, որի արդյունավետ գործունեությամբ է պայմանավորված երկրի համաչափ զարգացումը, քաղաքացիների մասնակցությունը հանրային կառավարմանը և համայնքների բնակիչների կյանքի որակի շարունակական բարելավումը։
Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորումը կարևորագույն քայլ էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին։ Տարիների ընթացքում այն անցել է զարգացման և բարեփոխումների բարդ, բայց անհրաժեշտ ճանապարհ՝ դառնալով պետական կառավարման համակարգի անբաժանելի ու կարևոր բաղադրիչը։

Այս ճանապարհին առանձնահատուկ նշանակություն ունեցավ համայնքների խոշորացման գործընթացը։ Այն հնարավորություն տվեց միավորել մարդկային, ֆինանսական և նյութական ռեսուրսները, ձևավորել ավելի հզոր կառավարման համակարգեր, բարձրացնել համայնքների ֆինանսական և ինստիտուցիոնալ կարողությունները, ինչպես նաև իրականացնել այնպիսի ենթակառուցվածքային և զարգացման ծրագրեր, որոնք փոքր համայնքների սահմանափակ հնարավորությունների պայմաններում հաճախ անհասանելի էին։

Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են համայնքների զարգացմանն ու բնակիչների բարեկեցությանը։

Մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նոր նախաձեռնություններ, համարձակ ծրագրեր և միասնական ջանքերով կառուցվող զարգացած ու բարեկեցիկ համայնքներ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-10 14:41:33