Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մարզի մի շարք բնակավայրերում հետևել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

10.11.2026

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ աշխատանքային այց են կատարել Արմավիրի մարզի Բաղրամյան, Արմավիր, Մեծամոր և Վաղարշապատ համայնքներ։

Այցի շրջանակում նրանք եղել են Վանանդ, Մայիսյան, Արտաշար և Շահումյան բնակավայրերում, տեղում ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական ու հիմնանորոգման աշխատանքներին, դիտարկել դրանց որակն ու կատարման ընթացքը։

Շրջայցերի ընթացքում պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների իրականացմանը, առկա խնդիրներին և նախատեսված ժամկետներում դրանց ավարտին վերաբերող հարցեր։ Կարևորվել է աշխատանքների պատշաճ որակի ապահովումն ու ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման հետևողական իրականացումը՝ բնակավայրերի հաղորդակցությունն առավել հարմարավետ և անվտանգ դարձնելու նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-10 17:53:14