Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզը՝ արվեստի, արհեստների և ավանդական համերի գունեղ ներկայացմամբ

Արմավիրի մարզը՝ արվեստի, արհեստների և ավանդական համերի գունեղ ներկայացմամբ 05.09.2026

Դիլիջան քաղաքում անցկացվեց «Արվեստների և արհեստների» ամենամյա փառատոնը, որին Արմավիրի մարզը ներկայավ երեք համայնքների` Արմավիրի, Արաքսի, Բաղրամյանի մասնակցությամբ՝ ներկայացնելով մարզի մշակութային հարուստ ժառանգությունը, ստեղծագործական ներուժն ու ավանդական խոհանոցը։ Փառատոնի այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Արմավիրի վարպետների աշխատանքներին՝ կերպարվեստ, ասեղնագործություն, խեցեգործություն, գոբելենագործություն և փայտարվեստ։ Անցկացվեց նաև կերպարվեստի վարպետաց...

Արմավիրի մարզում նշվեց Փրկարարների օրը

Արմավիրի մարզում նշվեց Փրկարարների օրը 04.09.2026

Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է Փրկարարների օրը։ Տոնի կապակցությամբ Արմավիրի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվեց հանդիսավոր միջոցառում և ցուցադրություն։ Մասնակիցներին ներկայացվեց հրշեջ-փրկարարական գույքը, ժամանակակից տեխնիկան ու սարքավորումները, որոնք կիրառվում են արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։ Ցուցադրությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի...

Խիզախություն՝ հանուն կյանքի.  ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի օրվա առթիվ

Խիզախություն՝ հանուն կյանքի. ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Փրկարարի օրվա առթիվ 04.09.2026

Հարգելի՛ փրկարարներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։ Փրկարարի աշխատանքը պարզապես մասնագիտական պարտքը կատարելը չէ․ այն առաքելություն է, որի իրականացման համար պետք է ունենալ մեծ պատասխանատվություն, խիզախություն, անձնվիրություն և մարդկային բարձր արժեքներ։ Ամենադժվար ու վտանգավոր իրավիճակներում դուք առաջիններից եք, ովքեր օգնության են հասնում՝ փրկելով մարդկային կյանքեր, պաշտպանելով մարդկանց և վերականգնելով նրանց անվտանգության զգացումը։ Ձեր ամենօրյա...

Թաիրովի միջնակարգ դպրոցում տրվեց 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկը

Թաիրովի միջնակարգ դպրոցում տրվեց 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկը 01.09.2026

Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի հետ այցելել է Թաիրովի միջնակարգ դպրոց։ Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Արաքսյա Վարդանյանը, Թաիրովի վարչական ղեկավար Անդրանիկ Իվանյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Օրը Թաիրովի դպրոցում առանձնահատուկ էր նաև նրանով, որ կրթօջախն իր սաների առջև դռները բացեց ամբողջովին նորացված, վերանորոգված և...

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ  ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ՈՒ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.09.2026

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ և կրթության ոլորտի նվիրյալներ, Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ուսումնական տարվա մեկնարկ չէ։ Այն գիտելիքի ճանապարհի ևս մեկ սկիզբ է՝ ճանապարհ, որի յուրաքանչյուր քայլ ձևավորում է մարդու մտածողությունը, արժեքները, աշխարհայացքն ու ապագան։ Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց համար դպրոցական առաջին օրը դառնում է բացահայտումների, նոր ընկերությունների և մեծ...

Տաթև Ասատրյանի աննախադեպ մենահամերգը՝ Արմավիրի սրտում

Տաթև Ասատրյանի աննախադեպ մենահամերգը՝ Արմավիրի սրտում 30.08.2026

Երեկ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվել էր մեծ երաժշտական բեմի․ տեղի ունեցավ սիրված երգիչ, արմավիրցի Տաթև Ասատրյանի աննախադեպ մենահամերգը։ Համերգն իր շուրջն էր համախմբել Արմավիրի մարզի բազմաթիվ բնակիչների՝ ստեղծելով տոնական, ջերմ ու բարձր տրամադրությամբ երեկո։ Համերգն առանձնահատուկ էր նաև իր խորհրդանշականությամբ․ Տաթև Ասատրյանը երգում էր հենց իր ծննդավայրում՝ այն քաղաքում, որտեղ անցել է նրա մանկությունն ու արվել են երաժշտական առաջին քայլերը։ Արմավիրի հրապարակում հնչող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-02 17:00:38