Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Beauty Forum Armenia 2026-ը մեկնարկում է Արմավիրի մարզից
17.11.2026
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի կունենա Beauty Forum Armenia 2026-ի պաշտոնական բացումը։
«Գեղեցկության Ազգային Լիգա» և «Իմ գյուղը» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ մեկնարկում է «10+1» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է գեղեցկության ոլորտի ֆորումներ անցկացնել Հայաստանի տասը մարզերում՝ եզրափակելով Երևանում։
Նպատակն է զարգացնել մարզային մասնագիտական ներուժը, բացահայտել նոր տաղանդներ, ստեղծել աշխատանքի և համագործակցության հնարավորություններ ու խթանել գեղեցկության զբոսաշրջությունը։


