Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր 28.02.2024

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր՝ ծանոթանալու կառուցվող մոդուլային մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին: Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջել է շինարարական օբյեկտներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին: 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզների...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Դավիթ Խուդաթյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.02.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրել է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել էին աշխատանքի ապահովմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, անձնական մի շարք խնդիրների։ Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, տրվել պարզաբանումներ: Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Փշատավանի միջանակարգ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Փշատավանի միջանակարգ դպրոց 27.02.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում այցելեց Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրի միջանակարգ դպրոց, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով շուրջ 205 մլն դրամ արժեքով կառուցվում է մարզադահլիճ: Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Էդգար Հովհաննիսյանի, մարզպետի աշխատակազմի, քաղաքաշինության կոմիտեի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջեց շինարարական օբյեկտում, ծանոթացավ աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին, քննարկվեց...

Արմավիր քաղաքն  անցնում է աղբահանության նոր համակարգի

Արմավիր քաղաքն անցնում է աղբահանության նոր համակարգի 26.02.2024

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ ֆինանսավորմամբ Արմավիր համայնքը ընթացիկ տարում ձեռք է բերել 2 միավոր Կամազ աղբատար մեքենա և 350 փակ աղբարկղ, որոնք կօգնեն Արմավիր քաղաքում աղբահանության ծառայությունը դարձնել ավելի որակյալ: Բացի նշված տեխնիկաներից համայնքը ստացել է նաև բազմաֆունկցիոնալ գրեդեր, իսկ առաջիկա շաբաթներին կստանա բազմաֆունկցիոնալ էքսկավատոր և ջրատար-ձմեռային սպասարկման մեքենա: Մարզի համայնքներում տեխնիկական պարկի համալրումը շարունակվում է: 

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի հետ շրջել են մի շարք շինարարական օբյեկտներում

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի հետ շրջել են մի շարք շինարարական օբյեկտներում 26.02.2024

Աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի, քաղաքաշինության կոմիտեի, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Շահումյանի, Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7, Արտիմետի, Սարդարապատի, Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 դպրոցների մարզադահլիճներ և Արևիկ գյուղի մոդուլային մանկապարտեզ: Աշխատանքային այցի նպատակն էր հետևել շինարարական...

Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

Մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել 26.02.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են պատասխանատու ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքային խնդիրները, անելիքները, քաղաքաշինական ծրագրերի ընթացքն ու դրանցում արձանագրված թերացումների վերացման ժամկետները, մարզի համայնքներում արտագնա այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարմանն առնչվող հարցեր: Մարզպետ Դավիթ Խուդաթյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-18 17:56:47