Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգելի՛ փրկարարներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։ Փրկարարի աշխատանքը պարզապես մասնագիտական պարտքը կատարելը չէ․ այն առաքելություն է, որի իրականացման համար պետք է ունենալ մեծ պատասխանատվություն, խիզախություն, անձնվիրություն և մարդկային բարձր արժեքներ։ Ամենադժվար ու վտանգավոր իրավիճակներում դուք առաջիններից եք, ովքեր օգնության են հասնում՝ փրկելով մարդկային կյանքեր, պաշտպանելով մարդկանց և վերականգնելով նրանց անվտանգության զգացումը։ Ձեր ամենօրյա...

Թաիրովի միջնակարգ դպրոցում տրվեց 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկը 01.09.2026
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի հետ այցելել է Թաիրովի միջնակարգ դպրոց։ Տոնական միջոցառմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավորներ Լյուդվիգ Գյուլնազարյանը, Արաքսյա Վարդանյանը, Թաիրովի վարչական ղեկավար Անդրանիկ Իվանյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները։ Օրը Թաիրովի դպրոցում առանձնահատուկ էր նաև նրանով, որ կրթօջախն իր սաների առջև դռները բացեց ամբողջովին նորացված, վերանորոգված և...
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ծնողներ և կրթության ոլորտի նվիրյալներ, Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Սեպտեմբերի 1-ը պարզապես նոր ուսումնական տարվա մեկնարկ չէ։ Այն գիտելիքի ճանապարհի ևս մեկ սկիզբ է՝ ճանապարհ, որի յուրաքանչյուր քայլ ձևավորում է մարդու մտածողությունը, արժեքները, աշխարհայացքն ու ապագան։ Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որոնց համար դպրոցական առաջին օրը դառնում է բացահայտումների, նոր ընկերությունների և մեծ...

Տաթև Ասատրյանի աննախադեպ մենահամերգը՝ Արմավիրի սրտում 30.08.2026
Երեկ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակը վերածվել էր մեծ երաժշտական բեմի․ տեղի ունեցավ սիրված երգիչ, արմավիրցի Տաթև Ասատրյանի աննախադեպ մենահամերգը։ Համերգն իր շուրջն էր համախմբել Արմավիրի մարզի բազմաթիվ բնակիչների՝ ստեղծելով տոնական, ջերմ ու բարձր տրամադրությամբ երեկո։ Համերգն առանձնահատուկ էր նաև իր խորհրդանշականությամբ․ Տաթև Ասատրյանը երգում էր հենց իր ծննդավայրում՝ այն քաղաքում, որտեղ անցել է նրա մանկությունն ու արվել են երաժշտական առաջին քայլերը։ Արմավիրի հրապարակում հնչող...

Մեծամոր համայնքի Երասխահուն բնակավայրում կառուցվում և ասֆալտապատվում է 5 փողոց 28.08.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի և Երասխահուն բնակավայրի վարչական ղեկավար Նարեկ Փանոսյանի հետ հետևել է Երասխահուն բնակավայրի մի շարք փողոցների կառուցման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն իրականացվում են 2026 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 106 մլն 224 հազար դրամ, որի 30%-ը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, իսկ 70%-ը՝ համայնքի միջոցներով։ Ծրագրով Երասխահուն բնակավայրում...
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Մրգաշատի և Նորապատի միջնակարգ դպրոցներ՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին և արդյունքներին։ Մարզպետը շրջել է դպրոցների տարածքում, հետևել կատարված աշխատանքներին, դրանց որակին և աշխատանքների համապատասխանությանը սահմանված պահանջներին։ Տեղում քննարկվել են նաև շինարարական գործընթացում առկա խնդիրներն ու թերությունները։ Պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝...


