Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետը հանդիպել է ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչների հետ

14.10.2026

Վահրամ Խաչատրյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմում ընդունել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի Ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության պետ Խանում Գևորգյանին և վարչության աշխատակիցներին։

Հանդիպման ընթացքում մարզպետը կարևորել է մարզում ներդրումների ներգրավման և ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները նախանշելու նպատակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը։ Նա ընդգծել է մարզի տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման, գործարար միջավայրի զարգացման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը՝ հավաստիացնելով, որ մարզպետի աշխատակազմը պատրաստակամ է աջակցելու փոխշահավետ համագործակցությանն ու ներդրումային նախաձեռնություններին։

Քննարկվել են Արմավիրի մարզում ներդրումների համար հեռանկարային ուղղությունները։ Մարզպետը ներկայացրել է մարզի տնտեսական առանձնահատկությունները, ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ոլորտներն ու զարգացման հնարավորությունները։

Խանում Գևորգյանն իր հերթին ներկայացրել է ներդրողների աջակցման և հետներդրումային սպասարկման վարչության գործունեության շրջանակում առկա հնարավորությունները՝ անդրադառնալով ներդրումային նախաձեռնություններին աջակցելու և դրանց արդյունավետ իրականացմանը նպաստելու գործիքակազմին։

Կողմերը կարևորել են համագործակցության շարունակական զարգացումը՝ նպատակ ունենալով նպաստել մարզի տնտեսական ներուժի իրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և նոր ծրագրերի կյանքի կոչմանը։  
 

Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/r/1DLtPwreAB/

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-19 17:26:14