Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմն Արմավիրի մարզը կներկայացնի ֆուտզալի հանրապետական մրցումներում
12.10.2026
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7–12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում հոկտեմբերի 12-ին տեղի են ունեցել Արմավիրի մարզի դպրոցականների ֆուտզալի մարզային մրցումները։
Մրցումների արդյունքում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է Սարդարապատի միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Գրիբոյեդովի Վ. Ռոստոմյանի անվան միջնակարգ դպրոցի, իսկ երրորդ տեղը՝ Հայթաղի Հրայր Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցների թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են հավաստագրերով և գավաթներով։
Մարզային փուլի հաղթող թիմն Արմավիրի մարզը կներկայացնի նոյեմբերի 13-ին Երևանում կայանալիք հանրապետական փուլի մրցումներում։
Մաղթում ենք մեր պատանի մարզիկներին հաջողություն և հաղթանակներ հանրապետական փուլում։
Մանրամասները տեսանյութում՝ https://www.facebook.com/share/r/1F2QQTGatv/


