Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 157 մլն 339 հազար ՀՀ դրամ
08.10.2026
Այսօր Կառավարության նիստի ընթացքում 157 մլն 339 հազար ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ Արմավիրի մարզի 4 համայնքի 2023-2025թթ. հավանության արժանացած սուբվենցիոն 8 ծրագերի, 8 ենթածրագերի կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով:
Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․
- Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում ՝ 56,488.4 հազար դրամ (մնացորդային գումար),
- Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազաֆիկացում՝ 1,840.7 հազար դրամ (մնացորդային գումար),
- Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրի Աշտարակեցի, Գ․ Նժդեհ, Դ․ Կանայան, Րաֆֆի, Վ․Մամիկոնյան փողոցների գազաֆիկացում՝ 4,969.5 հազար դրամ (մնացորդային գումար),
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 35, 37, 39, 43 և Չարենց փողոցի 34, 36 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում՝ 12,720.8 հազար դրամ,
- Արմավիր համայնքի Լենուղի գյուղի թիվ 10 փողոցի հիմնանորոգում՝ 20,019.8 հազ․դրամ (մասնակի),
- Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում՝ 20,017.4 հազար դրամ (մասնակի),
- Արաքս համայնքի Գայ գյուղի ոռոգման համակարգի կառուցում՝ 12,323.5 հազար դրամ (մասնակի),
- Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Թումանյան փողոցի վերջնամասի ասֆալտապատում՝ 28,958.9 հազար դրամ:


