Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 157 մլն 339 հազար ՀՀ դրամ

08.10.2026

Այսօր Կառավարության նիստի ընթացքում 157 մլն 339 հազար ՀՀ դրամ գումար է հատկացվել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին՝ Արմավիրի մարզի 4 համայնքի 2023-2025թթ. հավանության արժանացած սուբվենցիոն 8 ծրագերի, 8 ենթածրագերի կառավարության մասնաբաժնի համաֆինանսավորման նպատակով:

Հատկացված գումարն ուղղվելու է հետևյալ աշխատանքներին․

  • Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում ՝ 56,488.4 հազար դրամ (մնացորդային գումար),
  • Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի Բարեկամություն և Համերաշխություն փողոցների գազաֆիկացում՝ 1,840.7 հազար դրամ (մնացորդային գումար),
  • Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրի Աշտարակեցի, Գ․ Նժդեհ, Դ․ Կանայան, Րաֆֆի, Վ․Մամիկոնյան փողոցների գազաֆիկացում՝ 4,969.5 հազար դրամ (մնացորդային գումար),
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 35, 37, 39, 43 և Չարենց փողոցի 34, 36 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում՝ 12,720.8 հազար դրամ,
  • Արմավիր համայնքի Լենուղի գյուղի թիվ 10 փողոցի հիմնանորոգում՝ 20,019.8 հազ․դրամ (մասնակի),
  • Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգում՝ 20,017.4 հազար դրամ (մասնակի),
  • Արաքս համայնքի Գայ գյուղի ոռոգման համակարգի կառուցում՝ 12,323.5 հազար դրամ (մասնակի),
  • Արաքս համայնքի Ջրարբի գյուղի Թումանյան փողոցի վերջնամասի ասֆալտապատում՝ 28,958.9 հազար դրամ:
     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-19 17:26:14