Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը հաղթող է ճանաչվել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլում

05.10.2026

Արմավիրի մարզում ավարտվել են 2026 թվականի նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլերը, որոնցում հաղթող է ճանաչվել Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի հավաքական թիմը:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Լեռնագոգի Օնիկ Փակումեանի անվան միջնակարգ դպրոցի, իսկ երրորդը՝ Արգավանդի միջնակարգ դպրոցի թիմը:

Մրցույթներն անցկացվել են 3 փուլով՝ ներդպրոցական, համայնքային և մարզային։
Ռազմամարզական խաղերին մասնակցել են հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանցիներից ձևավորված թիմերը։ Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես է եկել 9 տղա մարզիկ: Արմավիրի մարզում ռազմամարզական խաղերի մարզային փուլին մասնակցել է 15 թիմ։

Նշենք, որ մարզային փուլում հաղթած թիմը կմասնակցի ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլին:

Հաջողություններ ենք մաղթում բոլոր մասնակից դպրոցներին:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-05 18:05:19