Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի N 10 հիմնական դպրոցում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն

11.11.2026

2026 թվականի նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի «Արմավիր քաղաքի N 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը ուսումնական հաստատությունում» թեմայով։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում տարբեր ծառայությունների միջև փոխգործակցության և գործողությունների համակարգման կարողությունները։

Ըստ պայմանական սցենարի՝ դպրոցի երրորդ մասնաշենքում տեղի է ունեցել մասնակի փլուզում, առաջին հարկում աշակերտներ են հայտնվել արգելափակման մեջ, երկրորդ հարկում բռնկվել է հրդեհ, իսկ կաթսայատան գազատարից առաջացել է գազի արտահոսք։

Ուսումնավարժությանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Արմավիրի և Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության և պարեկային ծառայության ներկայացուցիչները, «Հանրապետական շտապ օգնության ծառայություն» ՓԲԸ-ի Արմավիրի մարզային ծառայության գծային բրիգադը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Արմավիրի շրջանային էլեկտրական ցանցի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արմավիրի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի վթարային խմբերը, ինչպես նաև դպրոցի տնօրինությունը, ուսուցչական և աշակերտական կազմերը։
Մասնակից ուժերն իրականացրել են որոնողափրկարարական, հրդեհաշիջման, տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, գազի արտահոսքը դադարեցնելու, էլեկտրամատակարարումն անջատելու և հասարակական կարգի պահպանման աշխատանքներ։

Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, վեր են հանվել առկա խնդիրներն ու բացթողումները, գնահատվել դրական և բացասական կողմերը։ Մասնակիցներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

Նմանատիպ միջոցառումները նպաստում են փրկարարական ուժերի պատրաստվածության բարձրացմանը, ծառայությունների միջև համագործակցության ամրապնդմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովմանը։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-11 18:09:42