Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը
26.11.2026
Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն այսօր անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել են մարզի տարբեր համայնքների բնակիչներ։
Հանդիպման ընթացքում քաղաքացիները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել տարբեր ոլորտային հարցեր և հանդես եկել առաջարկություններով։
Արամ Գրիգորյանը լսել է քաղաքացիներին, քննարկել բարձրացված հարցերը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել ուսումնասիրել ներկայացված խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և սահմանված կարգով ապահովել հետագա ընթացքը։
Տեղեկացնում ենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչությունում։
Ընդունելություններն անցկացվում են Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71)։








