Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Էջմիածին քաղաքային համայնք (բնակչության թիվը` 56974)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

Համայնքի ներկայիս անվանումը- Էջմիածին
Համայնքի պատմական անվանումները- Կուարլինի /685-645թթ. մ.թ.ա./ , Վարդգեսավան /570-560թթ. մ.թ.ա./, Վաղարշապատ /117-140թթ. 2-րդ դար/ , Կայնեպոլիս /163թ. 2-րդ դար/, Ռոտաստակ /գլխավոր քաղաք-3-րդ դար/, Էջմիածին / 13-րդ դար և 1945թ. վերանվանվել է/:
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը- մ.թ.ա. 685

Որ համայնքներին է սահմանակից համայքը-Շահումյան, Շահումյան Թ/Ֆ, Նորակերտ, Պտղունք, Մուսալեռ, Ոսկեհատ, Հովտաշատ, Գայ, Ակնաշեն, Գրիբոյեդով, Արտիմեդ, Ծաղկունք, Մրգաստան
Համայնքի մակերեսը- 4424, 82 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից-18կմ
Բնակչության թիվը- 57600
Բնակչության կազմը- հայ, ռուս, եզդի, քուրդ, ասորի
Տնային տնտեսությունների թիվը- 18927
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ.
 14դպրոց
• Էջմիածնի Մ. Մաշտոցի անվան թիվ 1հիմնական դպրոց
• Էջմիածնի Գր. Նարեկացու անվան թիվ 2 ավագ դպրոց
• Էջմիածնի Հ. Հովհաննիսյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց
• Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց
• Էջմիածնի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց
• Էջմիածնի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց
• Էջմիածնի Ե. Օտյանի անվան թիվ 7 հիմնական դպրոց
• Էջմիածնի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 հիմնական դպրոց
• Էջմիածնի Ռ. Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց
• Էջմիածնի Մ. Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոց
• Էջմիածնի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոց
• Էջմիածնի Ա. Օզանյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց
• Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Է.Էօրնեկյանի անվան դպրոց
• Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոց

8 մանկապարտեզ
• Թիվ 5 <<Գարուն>> մանկապարտեզ ՀՈԱԿ
• Թիվ 6 <<Արևիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ
• Թիվ 10 <<Շուշան>> մանկապարտեզ ՀՈԱԿ
• Թիվ 11 <<Հասմիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ
• Թիվ 13 <<Ծիծեռնակ>> մանկապարտեզ ՀՈԱԿ
• Թիվ 14 <<Ձնծաղիկ>> մանկապարտեզ ՀՈԱԿ
• Թիվ 15 <<Զվարթնոց>> մանկապարտեզ ՀՈԱԿ
• Թիվ 16 <<Ոստան>> մանկապարտեզ ՀՈԱԿ

1համալսարան
• Էջմիածնի <<Գրիգոր Լուսավորիչ>> համալսարան
1քոլեջ
• Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջ
1 ճեմարան
• Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան
 1 գիտահետազոտական ինստիտուտ
• <<Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն>> ՊՈԱԿ

Մշակութային հաստատություններ.
1 մշակույթի պալատ
• Կոմիտասի անվան մշակույթի պալատ ՀՈԱԿ
4 թանգարան
• Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան
• Հովհ. Հովհաննիասյանի տուն-թանգարան
• Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարան
• Էջմիածնի Խորեն Տեր-Հարությանի թանգարան

2 երաժշտական դպրոց
• Էջմիածնի քաղաքապետարանի Մ. Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց ՀՈԱԿ
• Էջմիածնի քաղաքապետարանի Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոց ՀՈԱԿ

1գեղարվեստի դպրոց
• Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ
 8 գրադարան
• Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ
• Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի 1-ին տեղամաս
• Վաչագան Հովհաննիսյանի անվան գրադարան 2-րդ տեղամաս
• Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի 3-րդ տեղամաս
• Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի 4-րդ տեղամաս
• Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի 5-րդ տեղամաս
• Մնացական Թարյանի անվան գրադարան 6-րդ տեղամաս
• Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարան ՀՈԱԿ-ի 7-րդ տեղամաս

Էջմիածնի հայորդաց տուն
Մարզական հաստատություններ.
• 1մարզադպրոցԷջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոց ՀՈԱԿ
Արտադրական ձեռնարկություններ -<<Էջմիածնի սարքաշինական գործարան>> ԲԲԸ, <<Ռեզիստր>> ԲԲԸ, <<Ռաստր>> ԲԲԸ, <<Էջմիածին հաց>> ԲԲԸ, Էլեկտրոն գործարան, <<Էջմիածին կաթ>> ՍՊԸ, <<Իմպերիալ տուր>> ՍՊԸ, <<Շին. իրերի եւ կահույքի պատրաստման ֆաբրիկա>>, <<Էջմիածին գինու գործարան>>, <<Կոնսեր>> ՍՊԸ, Էջմիածնի պահածոների գործարան
Բնակչության հիմնական զբաղմունքը -Սպասարկում, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, տրանսպորտ եւ կապ, տեղական ինքնակառավարման մարմիններ
Հոգևոր կառույցներ - Մայր Տաճարը (301-303թթ.), Սբ. Հռիփսիմե վանք (618թ.), Գայանե վանք (630թ.), Սբ. Շողակաթ (1694թ.) եկեղեցին, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի (1767թ.) , Զվարթնոց տաճար (652թ.), Սբ. Մարիանե եկեղեցի (330-340թթ.):

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Էջմիածին-Վաղարշապատը և նրա մերձակա տարածքները հին և միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ և բնակելի են եղել դեռևս մ.թ.ա. VI-III հազ.:
Այդ տարածքում են գտնվում պղնձեքարեդարյան, բրոնզ-երկաթեդարյան ժամանակաշրջանների այնպիսի հնավայրեր, ինչպիսիք են Թեղուտը, Շրեշ բլուրը, Մոխրաբլուրը, Մեծամորը և այլն:
Քաղաքի մասին առաջին գրավոր տեղեկությունը պատկանում է Ուրարտուի Ռուսա Բ թագավորին: Ըստ Զվարթնոցի սեպագիր արձանագրության՝ քաղաքը կոչվել է Կուարլինի, որտեղ Ռուսա Բ-ն մ.թ.ա. VII դ. կեսին ջրանցք է անցկացրել Իլդարունի (Հրազդան) գետից:
Մ.թ.ա. VI դ. Վարդգես Մանուկը Էջմիածին-Վաղարշապատից ոչ հեռու՝ Շրեշ բլրի և Արտիմեդ քաղաքի մոտ, հիմնադրում է ավան, որն անվանվում է Վարդգեսավան:
Ավանը մեծանում և բարգավաճում է մ.թ.ա I դ.՝ Տիգրան Մեծի օրոք, և բնակեցվում մեծ մասամբ հրեաներով:
Հետագայում հայոց Վաղարշ Ա Արշակունին(117-140թթ.) պարսպապատում է քաղաքը, շենացնում և վերանվանում Վաղարշապատ՝ դարձնելով այն մայրաքաղաք: 163թ. Կայնեպոլիս (Նոր քաղաք)անունով հռոմեացիք Վաղարշապատը մայրաքաղաք են հռչակում` գրաված և ավերած Արտաշատի փոխարեն: Հռոմեացիներին արտաքսելուց և Արտաշատը վերականգնելուց հետո պաշտոնական մայրաքաղաքը շարունակում է մնալ Արտաշատը, իսկ Վաղարշապատը մինչև հայ Արշակունյաց հարստության անկումը(428թ.), շարունակում է կատարել մայրաքաղաքին փոխարինող աթոռանիստի դեր:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո Էջմիածին-Վաղարշապատը դառնում է Հայոց հոգևոր և մշակութային կենտրոն: Այստեղ` արքայական պալատի հարևանությամբ, կառուցվում է Մայր Տաճարը (301-303թթ.)՝ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնը, որտեղ հետագայում հիմնադրվում են հայոց առաջին դպրոցը և մատենադարանը:
Հետագա դարերում քաղաքում վեր են խոյանում հայ ճարտարապետության գլուխգործոցները՝ Սբ. Հռիփսիմե (618թ.),Գայանե (630թ.) վանքերը, Սբ. Շողակաթ(1694թ.) եկեղեցին, Սբ. Զվարթնոց տաճարը(641-661թթ.), հիմնադրվում են Հայաստանում առաջին տպարանը(1771թ.), թղթի գործարանը(1776թ.), Գևորգյան հոգևոր ճեմարանը(1874թ.), տպագրվում է «Արարատ» պարբերականը(1868թ.):
Էջմիածինը բուռն զարգացում է ապրել հատկապես անցյալ դարում:
Այսօրվա Էջմիածնի հատակագծման աշխատանքները սկսվում են 1925թ.: Քաղաքի գլխավոր փողոցները կառուցապատվում են 1-2 հարկանի աղյուսաշեն, փայտյա նախշազարդ պատշգամբներ ունեցող ինքնատիպ տներով: Դրանց վրա փառահեղորեն իշխում են հետաքրքիր ծավալներ և ուրվագծեր ունեցող եկեղեցիները:
1945 թ. պաշտոնապես Վաղարշապատ քաղաքը և շրջանը վերանվանվում են Էջմիածին:
Քաղաքում մեծածավալ կառուցապատման աշխատանքներ են կատարվում 1960-1970թթ.:
Այժմ քաղաքը զբաղեցնում է 4424,82 հա հողատարածք, մտնում է ՀՀ Արմավիրի մարզի վարչատարածքի մեջ և ունի 56974 բնակիչ:
2007թվականից Էջմիածինը պատմամշակութային իր հարուստ ժառանգությամբ (201 պատմամշակութային հուշարձան) ՅՈՒՆԵՍԿՕ-ի <<Համաշխարհային ժառանգություն քաղաքներ>> կազմակերպության անդամ է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:06:32