Համայնքներ
Համայնքի մասին
Մեծամոր (բնակչության թիվը` 1305)
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համայնքի ներկայիս անվանումը – Մեծամոր
Համայնքի պատմական անվանումները - Ղամառլու
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը - 1920
Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Գայ, Ջրառատ
Համայնքի մակերեսը – 3760000 քմ
Հեռավորությունը մայրաքաղաքից – 25 կմ.
Բնակչության թիվը - 1305
Բնակչության կազմը – հայ, եզդի
Տնային տնտեսությունների թիվը- 220
Օգտակար հանածոներ – չկան
Կրթական հաստատություններ - Դպրոց
Մշակութային հաստատություններ – Կուլտուրայի տուն
Մարզական հաստատություններ - չկան
Արտադրական ձեռնարկություններ - չկան
Բնակչության հիմնական զբաղմունքը - Հողագործություն
Հոգևոր կառույցներ - չկան
***
Գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում է, Վաղարշապատ քաղաքից 8կմ հարավ։ Մարզկենտրոնից գտնվում է 38կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Ղամարլու անվանումը։ Մեծամոր է վերանվանվել 1946 թ-ին։
Գյուղը գտնվում է Միջինարաքսյան հարթավայրում, Մեծամոր գետի ձախ ափին:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1915-1920թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանից` Սուրմալուից, Բիթլիսից և Վանից։
Գյուղատնտեսական հողահանդակներ մի մասը ոռոգվում են Մեծամոր գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը, բազմամյա տնկարկներ։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր։